«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրա
Ներքաղաքական
Երկու տարի հետևում ենք ձեր գործողություններին,ինչ֊որ տեղ աչք փակում, բայց սեպտեմբեր ամսին Արցախում սկսված լայնածավալ պատերազմն իր հետևանքներով ապացուցեց, որ ձեր իշխանությունն իր վարած քաղաքականությամբ և դիվանագիտությամբ պարտված է։ Պարտվել եք ինքներդ ձեզ, մեզ և հակառակորդին։ Այսօր արդարանում եք, փորձում եք կատարվածի մեղքն այլ անձանց վրա գցել և ակնհայտ մեղավորներ եք որոնում ՀՀ ԶՈւ֊ում, որն աններելի է։
«Իմ քայլը»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ լրագրոներին ասել է հետևյալը. «Կասկածում եմ, որ ինչ-որ ժամանակ ԶՈւ ԳՇ պետն ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը, այն էլ 4-րդ օրը»։
Նիկոլ Փաշինյան, դուք ինքներդ լավ գիտեք, որ ԶՈւ ԳՇ պետը լավագույն զինվորականներից է, ում գործունեության վրա չի կարելի սևագրություն անել։ Նա զինվորականի իր ճանապարհը մաքուր է անցել և անցնում, ուստի ոմն նախկին ոստիկան իրավունք չունի կասկածի տակ դնել ԳՇ պետի հայտարարությունը։ Դադարեցրեք սադրանքները, մեղավորներ փնտրեք ձեր կոլեկտիվում։
Ձեր ձեռքերը և լեզուն հեռու պահեք իմ երկրի բանակից։ Շուտով ամեն բան ջրի երես դուրս կգա, իսկ մեղավորները կպատժվեն։ Դուք լավ կանեք ձեր հրաժարականը գրեք, քանի որ հայ ժողովրդի կյանքում պարտված ղեկավարները տեղ չունեն։
Հ.Գ. - ՀՀ ԶՈւ֊ը ոչ թե երկու տարվա ,այլ երեք տասնամյակի կյանք ունի։ Դուք և ձեր թիմը ոչինչ չարեցիք այն հզորացնելու համար, փոխարենը մեջքից հարվածեցիք։ Եթե մի փոքր ամոթ ունեք, լուռ հեռացեք, թույլ տվեք բանակը վերակազմավորվի, թույլ տվեք ապրենք։
ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ