ՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբ
Սպորտ
Կայացան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի E և H խմբերի հանդիպումները։
E խմբում հանդիպեցին «Կրասնոդարն» ու ֆրանսիական «Ռենը»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 1-0 հաշվով։
Ռուսական ակումբի հաղթանակն ապահովեց Մարկուս Բերգը։
Նշենք, որ E խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Չելսին» ու «Սևիլիան»: «Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 4 միավորով 3-րդ հորիզոնականում է, «Ռենը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
H խմբում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին» և լարված խաղում հաղթեց 4-3 հաշվով։
Թուրքական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իրֆան Ջան Կահվեչին, իսկ «Լայպցիգի» կազմից գոլեր հեղինակեցին Յուսուֆ Պոուլսենը, Նորդի Մուկիելեն, Դանիել Օլմոն և Ալեկսանդր Սորլոտը։
Այս խաղից հետո «Լայպցիգը» 9 միավորով H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է: «Մանչեսթեր Յունայթեդն» 9 միավորով առաջատարն է: ՊՍԺ-ն 6 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ «Բաշաքշեհիրը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 3 միավորով: