ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու
Սպորտ
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն գործող նախագահ Թոմաս Բախը:
Նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականին կայանալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Ընտրությունը կայանալու է ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանի ժամանակ մարտին Աթենքում: Բախը, փաստորեն, Օլիմպիական կոմիտեն գլխավորելու է մինչեւ 2025 թվականը: Նա ցանկություն էր հայտնել ծառայել Օլիմպիական շարժմանն այս ամռանը:
66-ամյա Բախը ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում է 2013 թվականից։