ՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկել
Ներքաղաքական
Այսօր վաղ առավոտից սկսած Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվել:
Իջևանյան մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ օդում կախված լուրերի՝ «վերևներից» հրաման է եղել ջարդուփշուր անել բոլոր ցուցարարներին:
Մեր աղբյուրի խոսքով, այս պահի դրությամբ, ՀՀ գործող իշխանության, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում, նախկին ՀՅԴ կուսակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, որը ևս ապրում է Իջևան քաղաքում:
Մեր աղբյուրը նշում է, որ ակցիայի ժամանակ, պատգամավոր Սուրեն Մանուկյանին ոստիկանները քաշքշել և անգամ փորձել են ծեծի ենթարկել:
Հայկ Գևորգյան