Ցանկություն չունեմ մանդատս վայր դնել, ես ավելի լուրջ գործով եմ զբաղված. Սոֆյա Հովսեփյան
Ներքաղաքական
Տևական ժամանակ է, ինչ «առնետները լքում են խորտակվող նավը»: Իսկ ավելի կոնկրետ՝ իմքայլական որոշ պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ լքում են իրենց զբաղեցրած պաշտոնները:
Բոլորովին վերջերս, սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցանկանում է վայր դնել իր պատգամավորական մանդատը:
iravunk.com-ը կապ հաստատեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որոշ հարցեր պարզելու նպատակով:
Ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցանկանում է վայր դնել պատգամավորական մանդատը, պատգամավոր Հովսեփյանը նշեց հետևյալը.
«Ես նման տեղեկություններ չեմ տվել և պատգամավորական մանդատը վայր դնելու անգամ ցանկություն չունեմ: Ես այս պահին զբաղված եմ շատ լուրջ գործերով, և հենց դրանցով եմ զբաղվում»:
Հայկ Գևորգյան