«Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ է՞...մարդ Ձեզանից գլուխ չի հանում մարդ Աստծո»
Հասարակություն
ԱԶԱՏ ԽՈՍՔ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՒ ՎԱՐՈՂ, ԼՐԱԳՐՈՂ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
Կասկածում եմ, որ ԶՈւ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պետք է դադարեցնել պատերազմը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Օնիկ Գասպարյանը հենց 4-րդ օրն ասել է, որ պետք է օր առաջ կանգնեցնել պատերազմը, որովհետև չենք կարող դիմակայել:
«Պետք է հաշվի առնել բոլոր կարծիքները, ԳՇ պետն ասում էր, մի շարք գեներալներ այլ բան էին ասում, պաշտպանության նախարարն այլ բան էր ասում: Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ ոչ։ Ես նաև կասկածում եմ դրան»,- ասել է իմ քայլականը:
Հ. Գ 1
Իյա՜, իրո՞ք… Նիկոլն ասում ա. «լավ ա, դու ասում ես՝ վատ ա՞. մարդ Ձեզանից գլուխ չի հանում, մարդ Աստծո:
Բա որ շատ էիր կասկածում.շեֆիցդ հարցնեիր՝ կասկածներով չմնայիր:
Համ էլ եթե կասկածում ես, ավելի վատ շեֆիդ համար. որ առանց ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ լսելու՝ ստորագրել է նման տխրահռչակ փաստաթուղթ:
Հիմա ես չգիտեմ թե մերօրյա «առաքյալը» ում ջրաղացին էր ուզում ջուր լցնել, բայց ասեմ. որ ստեղ ոնց էն բանջարանաբոստանային կուլտուրան մի թեթեւ թարս է աճում: Գոնե լռեք. սսկվեք.
Իսկ ավելի լուրջ, ստացվում է. շեֆիդ կոնկրետ մեղադրում ես հայրենիքի դավաճանության մեջ … Ասեմ ինչու. որովհետեւ իրականում եթե քո կասկածները հիմնավորվեն, կստացվի որ շեֆդ առանց համապատասխան զեկույցի ՝ վերցրել ու ստորագրել է ոչ բարով էս սեւ թուղթը:
Այսինքն մենք կարող էինք պատերազմի ելքը փոխել, բայց շեֆդ բռնեց ու ստորագրեց…
Ու մենք պարտվեցինք ոչ թե ռազմի դաշտում՝ այլ դիվանագիտական կորպուսում:
Հ. Գ 2
Բայց խոսքը մեր մեջ. ես էլ մի թեթեւ հլը քեզ եմ կասկածում . դու ի վերջո հոգով-սրտով մնացիր «գայիշնիկ», թե՞ ԳՇ պետին կասկածող «մունետիկ»:
Քիչ ա մնում ասեիր` Աննայի վարսավիրն էլ ուրիշ բան էր զեկուցում…
ԱՌԱՋ ԷԼ ԷԻ՞Ր ԵՐԳՈՒՄ...