Խնդիր կա, այ՛ո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը. Կապանի քաղաքապետը Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ
Հանդիպում
Սյունիքում որևէ բնակավայր վտանգվա՞ծ է ներկա պահին։ Հաշվի առնելով այն, որ տարաբնույթ տեղեկություններ կան Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ: Սյունեցիներին մտահոգող հարցերի շուրջ զրուցել ենք Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ, ով անդրադառնալով վերը նշված խնդրին նախ փաստեց.
-Այս պահին մեզ ոչ ոք նման բան չի տեղեկացրել: Հիմա մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մինչև ամսի 10-ը կանգնած էինք։ Մնացածն արդեն հետագայի հարց է, չգիտեմ, թե ի՛նչ բանակցություններ կլինեն, ի՛նչ կանեն դիվանագետները։ Այս պահին Կառավարության հետ նման քննարկումներ չեն եղել, բայց հուսով եմ, որ կլինեն:
- Այսինքն՝ չե՞ք բացառում, որ հետագայում խնդիրներ կարող են առաջանալ։
– Ըստ էության ոչինչ չեմ բացառում ինչպես ասացի, մեզ հետ որեւէ մեկը այդ հարցով որեւէ քննարկում չի իրականացրել:
- Տեղեկություններ կան, որ հիմք են ընդունվում ԽՍՀՄ սահմանները։ ԽՍՀՄ սահմանները հասնո՞ւմ են մինչև Կապան։
- Եթե ԽՍՀՄ-ի քարտեզը ուսումնասիրում ենք, ապա խնդիր կա, այո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը: Եթե ԽՍՀՄ սահմաններով վերցնենք, ապա, մոտենում են քաղաքին, ինչը բավականին լուրջ խնդիր է:
- Եթե այդ խնդիրները գործնականում իրագործվեն, որն՞ է լինելու, որպես քաղաքապետ Ձեր քայլը:
-Մեծ հույս ունեմ, որ մեր Կառավարությունը այդքան ապիկար չի լինի, որ բանակացությունների արդյունքում հասցնի մեզ այդ լուծմանը:
Առիթից օգտվելով ուզում եմ փաստել, որ Կապանի բնակիչների մոտ կա ընդամենը մտահոգություն, բայց ոչ խուճապ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ