«ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգևորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ» ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ
Մշակութային
Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՛մ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճանաչող մարդի՛կ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգևորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ: Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին:
Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը»:
Հ.Գ -Պարոն Մանարյանը պետք է ժամանակին հասկանար , թե ում է սատարաում և սատարելիս փորձել պարզել, թե մինչ հեղափոխությունը Փաշինյանը ի՞նչ է արել հայրենիքի համար...Եվ այս ներողությունով կվերադարձնի՞ այսքան զոհերի իրենց մայրերին, որը եղավ թավշյա հեղափոխականների սխալ քաղաքականության շնորհիվ: Հինգ հազար զոհ... տղաներ, որոնք կիսատ թողեցին իրենց նպատակներն ու երազանքները բռնելով հավերժի ուղին՝ հերոսաբար զոհվելով: Չէ՞որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ կաղում է դիվանագիտությունը:
Նունե Զաքարյան