ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՉԱԼՈ ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլենց թիմից ամենաարժանապատիվն ու թասիբովը Չալոն էր, որ այս ընթացքում ո՛չ հաչաց, ո՛չ էլ վնգստաց:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼԻՆ
– Հեռանալուդ որոշումը ռեզին է, շատ մի ձգի, կարող ա կտրվի:
ՀԱՍՆԵՆՔ ԵՎ ԱՆՑՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Աննան տվեց Մեհրիբանին անցավ, բայց ներքին շուկայում:
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ
– Ա՛յ հողատու դավաճան, Սոթքի հանքի համար «կիրթ» Ալիեւին ՀԴՄ կտրոն տվե՞լ ես:
ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԲԱՆԱԿԻՆ ՎԱԽԿՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Դե բա տենց էլ պիտի լիներ, խեղճ Աննաս հո սաղ բանակին չէր կարող բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ըստ նորանշանակ նախարար menu.am-ի` Հայաստանի տնտեսությունը կդզվի այն ժամանակ, երբ որ հայկական շուկան կվերափոխվի թուրքական բազարի:
ՉԵՔ ՊԼՍՏԱԼՈՒ
Ըստ պատմաբանների` 21-րդ դարի Հայաստանում իշխանության եկած երիտթուրքերը մեկ էլ իշխանության էին եկել 20-րդ դարի սկզբին Թուրքիայում:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ (ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՇՏ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
– Միլիցեք-պեպելնիցեք: