ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
«Ամեն մի բառի, տառի վրա աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող է: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»,- menu.am էկոնոմիկայի նախարարի հետ իշխող խմբակցության հանդիպումից հետո հայտարարեց քայլասերված պատգամավոր ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Զարմանալով հանդերձ, պիտի պատասխանենք` ո՛չ, այդպիսի պատգամավորների պես ապրանքներն Ադրբեջանում վաճառելու մեջ վատ բան չենք տեսնում: Նույն կոնտեյներով կարելի է ուղարկել նաեւ հայտնի թրքասեր կապտամազիկին, մեկ էլ հիմիկվանից «պուպուշ» ադրբեջանցի քարոզող ամբողջ գոմիկաֆեմինիստական սորոսական կոդլին:
Մեկ ուրիշ քայլասերված պատգամավոր ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ էլ լրագրողներին հայտնել է, որ «Մեր, խաղաղապահ եւ ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որեւէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է»: Զարմանալիորեն սրանց համար դա նորմալ է... Մինչդեռ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է. «Քայլիստ պատուհաս նիկոլական այս երեսփոխանին ասեմ, որ շատ աննորմալ է, որ թուրքը իր կուռք` ազգադավ եւ տականք Նիկոլի պատճառով հայտնվել է Կապանի մատույցներում... Դա այն թուրքն է, ով այս պատերազմի ժամանակ մեր ողջ զինվորների ոտքերը կապում էր տարբեր ուղղություններով ընթացող մեքենաներից եւ երկու կես էր անում... Դա այն թուրքն է, ով մեր գերեվարված զինվորի գլուխը կտրել դրել էր մորթված խոզի վրա եւ հրճվում էր, թե ինչպես է այդ «գլուխը» բերանը բացում-փակում... Դա այն թուրքն է, ով դանակաով հարվածներ էր հասցնում մեր մահացած զինվորի գխին եւ հրճվում էր... Դա այն թուրքն է, որի տականք ասկյարները ծեծում էին 80-ամյա ծերունուն... Դա այն թուրքն է, որը մեծ հաճույքով կտրում է մեր զինվորների ականջները, գնդակահարում նրանց եւ ծիծաղում այդ գործողության ժամանակ... Դա այն թուրքն է ով գերեվարված մեր զինվորներին տանջանքների եւ նվաստացման է ենթարկում ... Դա այն թուրքն է, ով կտրում է մեր զինորի գլուխը ու այդ լուսանկարն ուղարկում գլխատված զինվորի ընտանիքի անդամներին...»: Զարմանալի է, որ քայլոների համար այդ թուրքը «օքեյ» է... լավ, բա դո՞ւք ինչով եք տարբերվում թուրքից, ա՛յ կեղտարյուններ:
Ի դեպ, ի տարբերություն քայլասերվածների, սորոսական ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ զարմանալիորեն շատ սթափ է ընկալում, թե ինչ բան է թուրքը. «Հաջորդ պատերազմը լինելու է Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի համար, իրենք մեզ շատ չեն ներելու այս պարտությունը: Իրենք ոգեւորված են, հասկացան, որ մենք մեծախոս ժողովուրդ ենք ու քիչ բան անող, այսօր էլ տեսնում են, որ երեւի աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել, բայց ներկայացնում է որպես հաղթանակ: Կարճ ասած` մենք ունենք մի քանի ամսից, մի քանի տարի ժամանակ պատրաստվելու հաջորդ պատերազմի: Կպատրաստվենք` գուցե հետ բերենք կորցրածը, չենք պատրաստվի` կկորցնենք եղածն էլ»: Այո՛, զարմանալիորեն մենք այն ժողովուրդն ենք, որը դեռեւս աղբանոց չի նետել կապիտուլյացիա ստորագրած իշխանությանը եւ հանդուրժում է, որ այդ ստահակները պարտությունը որպես հաղթանակ են ներկայացնում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ