«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»
Ներքաղաքական
Երեւանի կենտրոնական փողոցներում երեկ երեկոյան կրկին իրավիճակը թեժ էր: Մի շարք քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մաշտոցի պողոտան: Իսկ ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց եւ բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներից շատերին: ՀՅԴ երիտթեւի անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ ընկերների մեծ մասը բերման են ենթարկվել, եւ նրանց թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Ընդ որում` բերման ենթարկվածների շարքում են ընդամենը օրեր առաջ ռազմաճակատից վերադարձած կամավորներ:
– Ռեժիմը խուճապի մեջ է: Եթե հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես իրենց աթոռը, մենք արդեն այս վիճակում չէինք լինի: Գիտեմ, որ իմ ընկերների մի մասն առնվազն վնասվածքներ ունի: Ուզում եմ շեշտել, որ որեւէ մեկիս ո՛չ առողջությունը, ո՛չ վնասվածք ունենալ-չունենալը չի կարող որեւէ դերակատարություն ունենալ: Այս ակցիաների միակ նպատակն ազգադավ ուժին իշխանությունից հեռացնելն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ