Գերիների վերադարձի հարցով Ազգային ժողովում փակ քննարկում է եղել Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից բավարարված չեն Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները վատնել է զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին. Համաճարակաբանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը «Իմ պոեմում պարտվողներ եւ հաղթողներ չեն լինի, մարդիկ չեն բաժանվի սեւերի ու սպիտակների, երբեք կորուստներ չեն լինի․․․»․ Լիլի Էլբակյան Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել են մերոնք. Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ. Վազգեն Մանուկյան Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ) Պատրաստվեք պր. Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն Խնդրում ենք բոլորիդ աջակցել.Կարին Տոնոյան Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ Ժամկետային զինծառայողների ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից. Պայմանավորվել են կրկին հանդիպել


ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ` ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Միջազգային

Օրերս իշխանական թեւը ակտիվ շրջանառության մեջ դրեց լուրը, թե Նիկոլը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Ավելին, որ այցից երեք-չորս օր առաջ գործուղելու է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին՝ այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: Բայց ահա նախօրեին եղավ հակառակ տեղեկատվությունը՝ ոչ մի այց էլ չի լինելու:

 

«ՄԱՎՐՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՐԵՑ»

Այդ չկայացած այցը պաշտոնապես կապվում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի` դեկտեմբերի 4-ին կայանալիք նիստի հետ: Ընդ որում, ինչպես նախօրեին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան. «Նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա ոչ թե առերես ձեւաչափով, ինչպես պլանավորվել Էր ավելի վաղ, այլ տեսակոնֆերանսների ռեժիմով»: Եվ սա էլ դարձավ Նիկոլի այցի չեղարկման պաշտոնական պատճառաբանությունը. նիստի ձեւաչափը փոխվեց օնլայնի, եւ այցի անհրաժեշտությունը վերացավ: Սակայն այս դեպքում մեկ հարց է բաց մնում. եթե նախատեսված այցի հիմնական իմաստը բացառապես ԵՏՄ վարչապետների նիստն էր, ինչո՞ւ էին մի քանի օր առաջ նման շուքով Նիկոլի մերձավոր Է.Հարությունյանին գործուղում: Բանն այն է, որ ԵՏՄ-ում Հայաստանը դեռ ունի պաշտոնական ներկայացուցիչ, եւ նրա գործառույթների մեջ էր նախատեսված նիստի հետ կապված հարցերը, այդ թվում՝ օրակարգը: Նիկոլի ինչ-որ ներկայացուցչի էլ կարող էին մեկ օր առաջ գործուղել, եթե կար ինչ-որ տեխնիկական հարցերի լուծման խնդիր: Արդյունքում, ի սկզբանե կային խոսակցություններ, որ ԵՏՄ նիստը Մոսկվա մեկնելու առիթ էր, իսկ հիմնական նպատակը ՌԴ նախագահի հետ հանդիպելն էր: Հենց դրա վրա էլ, ըստ մի շարք աղբյուրների, կենտրոնացած էր Նիկոլը: Եվ երբ ԵՏՄ-ի նիստն օնլայն ռեժիմի անցնելու բացատրությամբ չեղարկվեց նաեւ Նիկոլի այցը, որոշ հրապարակային աղբյուրներ գրեցին. «Չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպման հնարավորություն ստանալ ՌԴ ղեկավարությունից»: «Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են: ՀՀ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երեւան»:

Կարճ ասած, Պուտինը Նիկոլին չի ընդունում: Այն դեպքում, երբ, նկատենք, այս օրերին ՀՀ-ՌԴ բարձր մակարդակի հանդիպման անհրաժեշտություն, տրամաբանորեն, երկու կողմն էլ պետք է որ ունենար: Այսինքն, կնքվել եւ գործունեության մեջ է եռակողմ համաձայնագիրը, որը մի շարք հստակեցումներ է պահանջում հետագա քայլերի համար: Ընդ որում, հենց այս պահին, հաշվի առնելով, որ այդ համաձայնագրի առաջին փուլը՝ խաղաղապահ զորքերի տեղակայումն ու շրջանների վերադարձը դեկտեմբերի 1-ին ավարտվեց, հիմա պետք է անցնել մյուս կետերին, որոնց թվում է տարածաշրջանային մակարդակով կոմունիկացիաների վերագործարկումն ու Արցախի հետագա կարգավիճակի խնդիրց գլուխ հանելը: Իսկ սրանք այն հարցերն են, որոնց մասին պետք է բարձր մակարդակով նստել եւ երկար-բարակ խոսել: Առավել եւս, որ կա նաեւ երկրորդ՝ ավելի գլոբալ գործոնը: Այս համաձայնագրով, ըստ էության, փոխվեց ոչ միայն տարածաշրջանային ստատուս քվոն, այլ նաեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դիմագիծը: Իսկ Հայաստանը, չմոռանանք, եղել եւ, չնայած պարտությանը՝ մնում է ՌԴ-ի միակ պաշտոնական դաշնակիցը տարածաշրջանում, եւ ում հետ այս գլոբալ փոփոխություններն առաջին հերթին քննարկես, եթե ոչ պաշտոնական դաշնակցի: Բայց չնայած այս ամենին, Նիկոլի այցը ոչ միայն չեղարկվեց, այլ նույնիսկ ակնարկ անգամ չկա, որ տեղի կունենա, ասենք, մեկ շաբաթից կամ մեկ ամսից: Իսկ դա այն տպավորությունն է առաջացնում, որ եթե Կրեմլում Հայաստանին դիտարկում են որպես դաշնակից, սակայն Նիկոլին պարզապես չեն տեսնում որպես այդ դաշնակից պետության ղեկավար միջպետական հարցեր քննարկողի դերում: Եվ դրանում տրամաբանություն կա. այս պատերազմի ընթացքում ¥ասենք, նաեւ դրանից առաջ¤ Նիկոլը հանդես եկավ այնպիսի խղճուկ եւ «տարօրինակ» կերպարով, որ ՌԴ նախագահը մինչեւ իսկ ստիպված էր հրապարակավ խոսել այն թեմայից, թե նման ղեկավարը դավաճա՞ն է, թե՝ ոչ: Ու սրանից հետո Պուտինն անգամ սովորական մարդկային տեսանկյունից կցանկանա՞ Նիկոլի հետ նստել-խոսել: Սրան էլ գումարենք այն փաստը, որ դեկտեմբերի 1-ով «մավրը լիովին իր դերը կատարեց»: Կրկնենք, այս ընթացքում Նիկոլը տեղը-տեղին կատարեց եռակողմ համաձայնագրի ողջ հանձնման-ընդունման մասը: Այսինքն, եթե մինչեւ այդ օրը Նիկոլը Մոսկվային պետք էր, որ կատարի իր ստորագրության այդ մասը, հիմա արդեն դրա կարիքն էլ չկա: Ավելին, դժվար չէ հաշվարկել, որ այս փուլում Մոսկվայի համար անհրաժեշտություն է դառնում կայուն եւ ՌԴ-ի հետ ամուր կապեր ունեցող Հայաստան: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ արցախյան ներկայիս ստատուս-քվոյի պարագայում հայտնի ուժերը կսկսեն առաջ մղել այն միտքը, թե՝ «Բա հիմա ինչների՞ս է պետք Հայաստանի ռուսական ռազմաբազան», որն աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ խնդիր կարող է դառնալ: Ընդ որում, այս տեսանկյունից Նիկոլը Մոսկվայի համար դառնում է ոչ թե «իր գործն արած մավր», այլ միանգամայն անցանկալի անձ. եթե նա այդպես վարվեց Արցախում, ո՞րն է երաշխիքը, որ նույնը չի անի, ասենք, Սյունիքի հետ: Մինչդեռ հանդիպելով նրա հետ, Պուտինն ակամա մի բան էլ կնպաստեր Նիկոլի դիրքերի ամրապնդմանը այս կարգի քարոզչության հաշվին՝ թե տեսնո՞ւմ եք Մոսկվայի հետ ինչ լավ հարաբերություններ ունեմ: Ու, իհարկե, պատահական չէր, որ այդ այցը չկայացավ:

 

ԱՐՄԵՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԽԱՂԵՐԸ

Այսպիսով, որ Նիկոլը հեռանալու է, գրեթե կասկածներ չկան. պետության ղեկավարի աթոռին նստած մեկը, ում հետ այլ պետությունների ղեկավարներն արդեն խոսել անգամ չեն ցանկանում, մնալու շանսեր գործնականում չունի: Ու այս պահին պատահական չէր նաեւ, որ դեպի Մոսկվա ուղղորդվեց նաեւ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանը: Թե Նիկոլի կառավարման ողջ ընթացքում եւ հատկապես՝ պատերազմի օրերին ինչով է աչքի ընկել Սարգսյանը ¥ում, չմոռանանք, հրապարակավ համարել են սկսած անգլահպատակից, վերջացրած ՄԻ-6-ի գործակալով¤, դժվար չէ հիշել. պատերազմից առաջ նրա բանուգործը տուրիզմն էր եւ հայաստանյան հազվադեպ այցերի` երեխաների հետ պաղպաղակ ուտելը: Պատերազմի ժամանակ միակ հայտարարությունը, որը տեսանելի դարձավ, Բաքու-Ջեհյան նավթամուղին չհարվածելու խոստումն էր, որի իրավունքը չուներ եւ որը «զարմանալի պունկտուալությամբ» իրականացվեց: Իսկ ահա պատերազմից հետո հայտարարեց, թե ոչ մի բանից տեղյակ չի եղել, նաեւ, որ «Այս պահին համազգային միասնության ձեւավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը: Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձեւավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»: Չձեւավորելը ենթադրում էր հրաժարական: Բնական է՝ չձեւավորեց, բայց հրաժարականի փոխարեն գնաց-հասավ Մոսկվա: Ճիշտ է, անունը դրել էր «մասնավոր այց», սակայն երբ մի պետության նախագահը նման ծանրագույն ժամանակահատվածում օրերով «մասնավոր այցի» մեջ է, դա արդեն իսկ նրան չվաստակած հանգստի ուղարկելու առիթ է: Բայց փոխարենը, Սարգսյանը Մոսկվայում լավ էլ ակտիվ է: Փորձում է հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր երեսին չեն նետում «դավաճան» տերմինը եւ քարոզում՝ Նիկոլը պետք է հեռանա, ես չեմ ունեցել լիազորություն եւ բան չեմ կարողացել անել, թեեւ Նիկոլին մշտապես առաջարկել եմ իմ օգնությունը եւ այլն: Սակայն այս ամենի տակ չթաքնված ակնարկ կա՝ ես եմ, որ կարող եմ պետության ղեկավարումը ստանձնել, քանի դեռ նոր ընտրություններ չեն եղել: Այսպիսով այն, որ նախագահի աթոռին նստած անձը փորձում է ստվերային մեթոդներով սեփական վերահսկողությամբ ապագա ընտրությունները կազմակերպելու թեման առաջ տանել, նկատելի է: Նաեւ պատահական չէ, որ այդ «դաբրոն» նա փորձում է գտնել Մոսկվայում. ով ով, բայց հենց Ա.Սարգսյանն է քաջ գիտակցում այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում եւ, մասնավորապես՝ Հայաստանում: Թերեւս, պատահական չեն նաեւ այն խոսակցությունները, որ բացի մոսկվաբնակ հայ գործարար շրջանակների, հեղինակավոր անձանց եւ համայնքի այլ ներկայացուցիչների հետ փակ եւ բաց հանդիպումների, Սարգսյանը նաեւ շփումներ է ունեցել իշխանական որոշակի օղակների հետ՝ իր հերթին փորձելով գտնել Պուտինի հետ հանդիպման ուղիներ: Եվ անգամ անհայտ կորածների եւ գերիների հետ կապված այն նամակը, որը Սարգսյանը ցուցադրաբար ուղղեց Պուտինին, որոշ լավատեղյակ աղբյուրներ համարեցին Մոսկվայում իր գտնվելը ՌԴ նախագահին հիշեցնելու փորձ: Սակայն մինչ իշխանազավթման նման փորձը` Ա.Սարգսյանը նախ պետք է հստակ հիմնավորումներ տա, որ բրիտանահպատակ, անգլիական գործակալ, «Բրիթիշ Պետրոլիումում» սեփական շահերը Հայաստանի հաշվին պաշտպանող անձ չէ, ինչը նիկոլյան կառավարման այս ընթացքում այդպես էլ չարեց: Հակառակ դեպքում կստացվի, որ նա ընդամենը Նիկոլին հեռացնելով, Հայաստանի իշխանական համակարգն Արեւմուտքի վերահսկողության տակ թողնելու «Բ պլան» է իրականացնում՝ փորձելով դրան հասնել Կրեմլի աչքին յուրային ներկայանալու խաղով: Ամեն դեպքում միայն այն, որ Ա.Սարգսյանը սկսել է դրսում առաջ տանել երկքաղաքացիների առաջ հայաստանյան իշխանական համակարգը բացելու թեման, հարց է ծագում, թե դրանով ո՞ւմ համար է նա փորձում առաջիկա ընտրություններում ճանապարհ հարթել: Սակայն եղան դեպքեր, երբ մոսկվյահայության ներկայացուցիչների Սարգսյանին պարզ ասացին՝ «Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք Հայաստանի ապագայում տեղ չունեք»: Դա նշանակում է, որ Նիկոլի օրինակով Արմենն էլ պետք է ՌԴ-ից հույսը կտրի: Չնայած, այս օրերին հայաստանյան շատ այլ ուժեր եւս Մոսկվայում են՝ փորձելով պայքարել Կրեմլի «դաբրոյի» համար: Իսկ դա, համենայնդեպս, մեկ բան է նշանակում՝ բոլորն են այն համոզմունքին, որ մոսկովյան «դաբրոն» է առաջնայինը՝ հայաստանյան ապագա իշխանական համակարգի ձեւավորման հարցում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Գերիների վերադարձի հարցով Ազգային ժողովում փակ քննարկում է եղելԺամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպումից բավարարված չենԱրսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները վատնել է զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին. Համաճարակաբանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը«Իմ պոեմում պարտվողներ եւ հաղթողներ չեն լինի, մարդիկ չեն բաժանվի սեւերի ու սպիտակների, երբեք կորուստներ չեն լինի․․․»․ Լիլի ԷլբակյանԱպացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ՝ տվել են մերոնք. Հայաստանը մտավ կործանարար խաղաղության մեջ. Վազգեն ՄանուկյանԱյ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը. զինվորի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)Պատրաստվեք պր. Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամունԽնդրում ենք բոլորիդ աջակցել.Կարին ՏոնոյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներԺամկետային զինծառայողների ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից. Պայմանավորվել են կրկին հանդիպելԴա կազմակերպված էր և նույնիսկ գիտեմ՝ ով էր կազմակերպել․ Վազգեն ՄանուկյանՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն ԼՂ-ում տեղակայված 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմԼենա Նազարյան,. մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում.. Սենոր ՀասրաթյանԱժ-ում քննարկվել է գերիների վերադարձի հարցըԱրտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցըԽոցելի հատվածներ շատ եմ տեսնում, կազմակերպչական շատ խնդիրներ կան. Ֆրանսիահայ անվանի սրտային վիրաբույժը ՀՀ առողջապահական համակարգի մասինՏնային տնտեսուհու նոթատետրիցԲոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք.ԻրանագետՈւՂԻՂ. Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետՈւմ արձանն է Ալիևը կանգնեցրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղումԽաչմաչ, Մխիթարաշեն, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում․ ԱԻՊԾՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք. մահացել է 13 մարդԱրմատներով Շուշեցի աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին կատարում է «Դլե յաման»-ըԼարսի ռուսական կողմում կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենաՀայաստանը Երկվորյակի հոգատարության ներքո է գտնվում եւ այս տանդեմը կարող է իրագործվել ի օգուտ մեզ.«Իրավունք TV»-ի տաղավարում աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը Երեկ դու և հայի թշնամու ղեկավարը նույն տեքստն եք ասել`«Արցախն այլևս երբեք չպետք է լինի հայինը».քաղաքագետը` Լ. նազարյանինՀոտառության կորուստը կարող է կորոնավիրուսի թեթեւ ընթացքի նշան լինել. հետազոտությունՁեր կյանքում կարեւոր փոփոխություններ են սպասվում.ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն«Փաստ». Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե, ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է«Փաստ». Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում«Ժողովուրդ». Հայկական դրամը շարունակում է արժեզրկվելԲա Ձեզ ինչ կերպ պետք էր բնորոշել , ու պիտակավորել. Ով՝ ով , գոնե դու լռիրԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն 5 մարզերի մի շարք հասցեներումիմքեր ունենք մտածելու, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի մի քանի հետազոտողներ կորոնավիրուսով վարակվել են դեռ 2019-ի ամռանը. Պոմպեո«Հրապարակ»․ Հավանաբար մինչև հունվարի վերջ պաշտոնից ազատման դիմում կգրի նաև Երևանի քաղաքապետ Հայկ ՄարությանըԼարսում՝  ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Հրապարակ»․ Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է«Փաստ»․ Փաշինյանն ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»«Ժողովուրդ»․ Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշումԵթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով. Լենա Նազարյան. Sputnik ԱրմենիաԱրմատներով արցախցի Պատրիկ Ֆյորիի եւ Վարդան Բադալյանի անչափ հուզիչ կատարումըԱ սերիա. «Ռոման» զիջեց «Լացիոյին» Քրիստոսի կերպարը 20-րդ դարի եւ արդի հայ արվեստում. գրքի շնորհանդես եւ ցուցահանդես Նկարիչների միությունումԲարեգործական համերգ՝ նվիրված պատերազմում զոհված զինվորների վառ հիշատակինԱննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով․ Mediaport
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода