Ռոմանոս Պետրոսյանի կինն Աբովյանում հարցեր է լուծում Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հերթական ֆեյք օրակարգն է.ԱՀ նախկին վարչապետը փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. Զարիֆ Տեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.am Հանդիպումը  անցավ փոխըմբռնման մթնոլորտում WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել Էստոնիան նոր կառավարություն ունի Շուշիի միջնակարգ դպրոցը գործում է Ստեփանակերտում Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել


ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 70 ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԶԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԷՐ

Հասարակություն

1920թ. այս օրերին էր, որ Հայաստանը դարձավ խորհրդային պետություն: Նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվեց խորհրդային իշխանությունը: Մեկ օր անց՝ նոյեմբերի 30-ին, հռչակվեց Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը (ՀՍԽՀ): Սակայն այստեղ գլխավորը, որը պետք է ֆիքսել, հետեւյալն է՝ այդ օրը ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Իհարկե, հետագայում այդ պետությունն ինչ կերպ ասես, որ չբնութագրեցին: Հիմնականում տանում էին «ռուսական գաղութ» մտքին: Բայց չնայած արդեն 30 տարի շարունակվող նման տոտալ քարոզչությանը, այն մարդկանց գերակշիռ մասը, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում, բոլորովին այլ կերպ են այն հիշում: Եվ դա հիմնավոր է: Սկսենք այն պարզ փաստից, որ Հայաստանը, որպես պետություն, մինչ 1918թ. մայիսը պարզապես գոյություն չուներ: Խաչատուր Աբովյանն էլ, երբ գրում էր «ռսի ոտի» մասին, նկատի ուներ «հայոց լիս աշխարհը», ոչ թե Հայաստան պետությունը: «Հայոց լիս աշխարհն» այդ ժամանակաշրջանում ընդամենը Պարսկաստանի մի մասնիկ էր: Ինչ վերաբերում է դարեր անց 1918թ.-ին պատահականության շնորհիվ վերականգնված հայաստանյան պետականությանը, ապա Առաջին հանրապետությունը միգուցե կարողանար գոյատեւել, եթե ճիշտ պահին ճիշտ  գիտակցեր քաղաքական իրողությունները: Մասնավորապես, որ խորհրդայնացումը 1920թ.-ի կեսերին՝ Թուրքիայի սպասվող հարձակման շեմին ոչ միայն պետականության, այլ ազգի պահպանման միակ տարբերակն էր: Եվ ով գիտի, թե ինչ ճակատագիր կունենար Հայաստանը, եթե այն ժամանակվա իշխանությունները կարողանային ռեալ գնահատել իրավիճակն ու չկորցնելով պահը՝ 1920թ. մայիսին համաձայնեին անցում կատարել Խորհրդային Հայաստանի: Ուշացրին 6 ամսով, եւ հետեւանքները Ղարաբաղի ու Նախիջեւանի տեսքով մինչ այս պահը տեսնում ենք: Այսպիսով, ինչ տվեց հայ ժողովրդին Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Ամենակարեւորը՝ ոչնչացման փոխարեն, որն անխուսեփելի էր, եթե կյանքի կոչվեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, երաշխավորված անվտանգությամբ պետականություն: Փաստ, որն ինչքան էլ փորձեն նենգափոխել, անհերքելի է: Երկրորդը՝ զարգացման հեռանկար, ընդ որում, բոլոր բնագավառներում եւ մինչ այդ չտեսնված գերարագ տեմպերով: Ֆիքսենք կոնկրետ փաստերը: Ինչպես ողջ ԽՍՀՄ-ի (պաշտոնապես ստեղծվեց 1922թ. դեկտեմբերին), այնպես էլ՝ խորհրդայնացած Հայաստանի համար մինչեւ 1925թ.-ը քաղաքական վերակազմավորման եւ սոցիալ-տնտեսական համակարգի մասնակի վերականգնման ժամանակահատված էր: Հայաստանի համար այդ տարիները բարդ էին նաեւ նրանով, որ պետք է ինչ-որ հրատապ լուծումներ տար Ցեղասպանությունից եւ Առաջին հանրապետության տապալումից հետո Հայաստանում կուտակված հարյուր հազարավոր գաղթականության ամենահրատապ, կենսական խնդիրներին՝ կացարան, սնունդ, առողջապահություն: Թեեւ, բուն տնտեսությունը մինչեւ 1925թ.-ը կարողացավ որոշ չափով վերականգնվել: Այդ թվում՝ կոնյակագործության համակարգը,  այսինքն՝ մասնակի կերպով գյուղատնտեսությունը: Այդ հիմքի վրա՝ նաեւ վերագործարկվեցին Երեւանի եւ Սարդարապատի բամբակազտիչ ձեռնարկությունները, որոշ կաշվի արտադրամասեր: Վերագործարկվեց նաեւ պղնձաարդյունաբերությունը, երկաթուղային համակարգը եւ այլն: Հիմնական զարգացումները  սկսվեցին 1925թ.-ից հետո՝ առաջին հնգամյա պլանով (1928-32թթ.): Շեշտը դրվեց երկրի էներգոֆիկացիայի եւ ինդուստրացման (արդյունաբերականացման) վրա: Զուգահեռաբար, ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, Հայաստանում եւս սկսվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Իհարկե, մասնավորապես կոլեկտիվացումը, որը ոչ այլ ինչ էր, քան հողի խոշորացում, հետխորհրդային փուլում շատ է քննադատվել: Սակայն այն փաստը, որ հետխորհրդային ժամանակահատվածում անխտիր հայաստանյան բոլոր կառավարություններն են խոսել հողի խոշորացման մասին, սակայն որեւէ արդյունք չունեցան, եւ մասնատված գյուղատնտեսությունն աչքի առաջ ոչնչացավ, ամենացայտուն հիմնավորումն է կոլեկտիվացման օգտին: Հանրագումարում, Հայաստանում 1-ին հնգամյակում գործարկվեց 18, իսկ երկրորդում (1933-1937 թվականներ)՝ 26 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ: 3-րդ հնգամյա պլանը (1938-1942 թվականներ) Հայրենական մեծ պատերազմի պատճառով ընդհատվեց, սակայն կարելի է արձանագրել այս ակնառու փաստը՝ 1937 թվականին, այսինքն՝ փաստացի 10-12 տարում Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի (նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր մակարդակի) համեմատությամբ աճեց ավելի քան 12 անգամ: 1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր: Եթե համեմատենք 1920թ.-ի հետ, ապա աճը տասնյակ անգամներով կչափվեր: Պատկերավոր ասած, 1920թ.-ին Հայաստանը չունենալով անգամ մեխի տարրական արտադրամաս, 1930-ական թվականներին սկսեց կառուցել Կիրովականի հզոր քիմիական համալիրը, Երեւանի արհեստական կաուչուկի գործարանը՝ «Նաիրիտը» (շահագործման է հանձնվել 1940 թվականին), էներգետիկ, հանքարդյունաբերության, տեքստիլ արտադրության մի շարք  օբյեկտներ եւ այդպես շարունակ: Սա նշանակում է ագրարային երկրից կտրուկ անցում արդյունաբերականի, ինչը այլ պայմաններում պարզապես չէր կարող տեղի ունենալ: Համեմատենք. անկախ Հայաստանի հետ, որը իր գոյության առաջին տասնամյակում միայն տնտեսական անկումներ է արձանագրել: Ընդ որում` դա սպասելի էր, եթե միայն հիշեցնենք ԼՏՊ-ի այն ժամանակների տխրահռչակ հայտարարություններից մեկը՝ Հայաստանն արդյունաբերականից գյուղատնտեսական երկրի վերածելու մասին: Դրանից զատ, նախապատերազմյան 20 տարվա ընթացքում թռիչքային վերելք է ապրել հայ մշակույթը, արվեստը, կրթությունը, գիտությունը, որը նույնպես անուրանալի է: Համեմատության համար նշենք, որ 1920թ.-ին ընդամենը եկեղեցիներին կից դպրոցներ ունեցող Հայաստանում 1943 թվականին ստեղծվեց Գիտությունների ազգային ակադեմիա: Զարգացման  նույն տեմպերը պահպանվեցին նաեւ հետպատերազմյան փուլում: Համեմատության համար միայն նշենք, որ արդեն 1948թ.-ին՝ ընդամենը 3 տարում Հայաստանում արդյունաբերության համախառն արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան՝ 1940թ. մակարդակը: Իսկ ահա մինչեւ 1950թ.-ն կառուցվեց ավելի քան 50 արդյունաբերական նոր ձեռնարկություն: Նույն տեմպերն էին նաեւ 1960-ականներին: Մասնավորապես՝ 1960-65թթ.-ին Հայաստանի շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր: Իսկ խորհրդայնացումից 50 տարի անց՝ 1969.-ին սկսեց ատոմակայանի շինարարությունը, որը նաեւ անկախ Հայաստանի համար դարձավ փրկօղակ: Արդյունքում, ԽՍՀՄ կազմում 70 տարի գտնվելու ընթացքում Հայաստանի բնակչությունը ավելացավ ավելի քան 5 անգամ: Կառուցվեցին տասնյակ քաղաքներ եւ հարյուրավոր գյուղեր: Երեւանը 30000 բնակիչ ունեցող նահանգային քաղաքից 70 տարվա ընթացքում դարձավ միլիոնանոց քաղաք: Ինչ վերաբերում է սոցիալական վիճակին, ապա միայն մեկ ցուցանիշ ընդգծենք. եթե 1985-1990թթ.-ին տարեկան միջին հաշվով մեկ շնչի կտրվածքով Հայաստանում արտադրվում էր 45,5 հազար դոլարի ապրանք-ծառայություն, ապա սպառումը 121,7 հազարի էր՝ ավելի քան 2.5 անգամ ավել: Բնականաբար, այդ  տարբերությունը միութենական դոտացիաների հաշվին էր. ահա եւ «ռսի ստրուկ»: Իհարկե, ԽՍՀՄ-ի օրոք կոպիտ սխալների եւ տարաբնույթ խնդիրների պակաս էլ չի եղել: Հենց միայն փաստը, որ Միությունը կործանվեց, ասվածի վկայությունն է: Բայց այդ ամենով հանդերձ այն, որ խորհրդային 70 տարիները Հայաստանի համար անվտանգության, կայուն զարգացման պատմական եզակի ժամանակաշրջան էր, անհերքելի է:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉԵ՞Ն ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՊՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՈՂԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ ՆԻԿՈԼԸ, ԷՎԱԿՈՒԱՑՆԵԼՈՎ ՇԱՏ ԲԱՆ ԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԹՌՆԵ՞Լ»ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ, ՀՀ ԱՆ-Ն ՆԱԽԸՆՏՐԵՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆԸ«ԶԳՈՄ ՄԵՐ ՅԱՆԱՊԱԶՈՐ...» ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸՌոմանոս Պետրոսյանի կինն Աբովյանում հարցեր է լուծումԻտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հերթական ֆեյք օրակարգն է.ԱՀ նախկին վարչապետը փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասինԼեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. ԶարիֆՏեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.amՀանդիպումը  անցավ փոխըմբռնման մթնոլորտումWhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցելՄակունցին դեսպան չեն նշանակում, Մակունցին փախցնում ենԷստոնիան նոր կառավարություն ունիՇուշիի միջնակարգ դպրոցը գործում է ՍտեփանակերտումԿարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազելԹուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Պիպոյան«Արարատ-Արմենիան» կմրցի Ռուսաստանի չեմպիոնի հետԿայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերի 4-րդ տուրերըՉինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպքՀամավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդՉի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասինԱրմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն Հայաստան դեռ չի վերադառնաՄիշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասինՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 1000-ովԱրցախի ոչ բարով նախագահ Արայիկ Հարությունյանը զգուշացնում էԴուք այսօր պետք է զբաղվեք միայն մեր անհայտ կորածների եւ գերիների խնդրովԴեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս. Մհեր Գրիգորյանի գրասենյակԴատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Տոնոյանի «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի». իրավապաշտպանԱրցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ ՀարությունյանԱդրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել ԲայդենինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անունԵրևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինիՔոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիներըՏնտեսական կոլապս. «Մասիս Տաբակոն» մատնվել է պարապուրդի. «Ժամանակ»Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին. «Հայաստանի Հանրապետություն»Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»«Փաստ»․ Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձԻլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար«Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել«Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին«Հրապարակ». Մերոնք՝ Եվրոպայում«168 ժամ»․ Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода