Ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ԼՂ-ում ականազերծման աշխատանքների արդյունքի մասին
Հասարակություն
«Անցած օրվա ընթացքում ավարտվել է տարածքի հետազոտությունը, Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքում պայթուցիկ առարկաների որոնումն ու դրանց մաքրումը»,-հայտնել են գերատեսչությունից:
Բացի այդ, պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետներն օգնել են վերականգնել էլեկտրաէներգիան և ջերմամատակարարումը:
Ընդհանուր առմամբ, տեղեկացվում է, որ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել 1077 պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։