COVID-19-ից ապաքինվածները կարող են կրկնակի վարակվել հարավաֆրիկյան շտամով. հետազոտություն Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ Որ դեպքերում կարող է կոճապղպեղը վնասակար լինել օրգանիզմի համար Թուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial Times Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որ շեղվեն իրենց քաղաքական կուրսից․ Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության մասին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի հունվարի 30-ին 1000 խոշոր հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. հանցակազմը բացակայում է


Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)

Տեսանյութեր

Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատը» սկսել է ուսումնասիրել զենքի առք ու վաճառքի խնդիրները Հայաստանում, ներառյալ տեղի ունեցած գործարքների օրինականությունը, ինչպես նաեւ ուշագրավ բացահայտումներ է արել այս ամենի ու ամերիկյան բիոլաբորատորիաների միջեւ եղած կապի մասին: Ուսումնասիրության արդեն իսկ առկա արդյունքների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

«ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՍ ՀԱՂԹԻ»

- Վերջերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե Հայաստանն ընդգրկված է զենքի ապօրինի վաճառքի մեջ: Ընդ որում՝ ասվում է, թե զենք են ծախել Սիրիայի ահաբեկիչներին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Այնպիսի տվյալներ ու փաստաթղթեր են հրապարակվում, որ հստակ է՝ հոսքը ներսից է: Կողմնակի մարդը չի կարող այդ փաստաթղթերը ստանալ, որովհետեւ այն ոչ թե կոմերցիոն, այլ ե՛ւ ծառայողական, ե՛ւ պետական գաղտնիք է: Իսկ եթե այդ փաստաթղթերն ու գաղտնիքները հրապարակվում են, ուրեմն՝ նշանակում է, որ լրտեսը մինչեւ հիմա նստած է պաշտոնի: Ընդ որում՝ այն փաստաթղթերը, որոնք հրապարակվում է, անզեն աչքով էլ երեւում է, որ որոշակի հատվածը կեղծ է: ՌԴ փաստաթղթերից մեկը համարակալած է, իսկ որը կեղծ է, համարակալված չէ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, սա ունի ավելի խորը պատմություն: Դեռեւս 1990-ականներին, երբ հեղաշրջում տեղի ունեցավ, մեր բարերաներից մեկը՝ Արբակ Խաչատրյանը, որին ամեն կերպ փորձեցին սարքել հանցագործ, Հայաստան է բերել «Բոյինգ 727» վեց ինքնաթիռով զենք, որը կորել է: Դրանից հետո, երբ նա սկսել է զենքի մասին խոսել, իր նկատմամբ հարուցել են ապօրինի քրեական գործ, նստեցրել են, նույն ժամանակ նրա հետ  դժբախտություն է տեղի ունեցել. հայրն է մահացել տան բակում: Ու այս ամենը կապված է նրա հետ, որ շատ հարցեր էր առաջանում, թե այդ զենքերն ո՞ւր է գնացել: Հիմա Արբակ Խաչատրյանը Հայաստանում է գտնվում եւ շատ նյութեր իրենից կփորձենք պարզել, թե այդ զենքերը, վերջիվերջո, ո՞ւր են: Հետագայում ՄԱԿ-ի կողմից բանաձեւ է ընդունվում, որ հայկական կողմը զենքի առք ու վաճառքով է զբաղված աֆրիկական պետությունում: Հիշեք, որ 2000-ականների սկզբերին «Դվին» ավիաընկերության ինքնաթիռները խնդիրներ ունեցան Աֆրիկայում, եղան ձերբակալություններ՝ այն պատրվակով, որ ապօրինի զենք էին տեղափոխում: Այնպես որ, այդ խնդիրը գալիս է այն ժամանակներից եւ հասնում մինչեւ հիմա:

- Հիմա լայնորեն շրջանառվում է զենքի միջազգային բիզնեսով զբաղվող հայազգի գործարար Դավիթ Գալստյանի անունը: Ովքե՞ր են, ի վերջո, խառնված այս գործընթացում:

- Ամեն ինչ բարդել մի մարդու վրա, նշանակում է թաքցնել մնացածին: Չեմ համարում, որ սա ճիշտ է: Պատրոն Դավիթն աչքիս լույսը չէ, բայց պետք է լինենք օբյեկտիվ, որ բացի նրանից, էլի մարդ պետք է զբաղվեր դրանով: Պետք է բացահայտել բոլորին, ովքեր օրենքի խախտում են արել, որպեսզի պատժվեն համապատասխան օրենքի խստությամբ: Իհարկե, այս ամենում ՊՆ-ի մատակարարման վարչությունը միանշանակ խառնված է՝ որպես կատարող: Իսկ Դավիթ Գալստյանն ընդամենը միջնորդ է, ով զբաղված է զենքի առք ու վաճառքով:  Այդտեղ վատ բան չկա: Սա նրա խնդիրը չէ, ի վերջո, մինչեւ վերադաս չլինի, այդ քանակությամբ զենքի վաճառք չի կարող լինել: Այսինքն՝ ամեն մի պայմանագրի տակ կա ռեալ գործընթաց եւ մարդիկ, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ: Սկսած 1990 թվականից դրանով զբաղվել են տարբեր մարդիկ: Նույնիսկ Վիկտոր Բուտը, որը ժամանակին համարվում էր զենքի ամենաուժեղ վաճառողներից մեկը, հաճախ է եղել Հայաստանում: Եվ իր գրքում, որը հրապարակել են իր բռնվելուց հետո, այնտեղ կա անձնագրի նկարը, որտեղ ՀՀ կնիք է դրված, որ նա մտել է Հայասստան, բայց դուրս գալու կնիքը չկա: Ի դեպ, մեր ձեռքի տակ ունենք զեկույց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զենքերի առկայությունների մասին: Երբ ուսումնասիրում ես դրանք, պարզվում է՝ այս պատերազմի ժամանակ, որն ավարտվեց մեզ համար դաժան հետեւանքներով, Ադրբեջանի մոտ ավելի շատ զենք է եղել, քան զեկույցում է գրված, նույնը պետք է լիներ Հայաստանում, որովհետեւ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք եւ պետք է ամեն ձեւ կողքից զենք ձեռք բերեինք:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Զենքի օրինական վաճառքը կարգավորվում է այնպես, որ միայն պաշտպանողական  զենք կարող ենք գնել, բայց ոչ հարձակողական: Մեզ մոտ էլ չեն արտադրում հարձակողական զենք: Բայց պաշտպանողական զենքով պատերազմ չես հաղթի:  Ստացվում է, որ պետք է լինի ճանապարհներ, որ զենքը գա ոչ օրինական ձեւով եւ հասնի Հայաստան, իսկ դրա գներն ուրիշ են, քան գործարանային գները: Օրինակ, Ադրբեջանի զենքերը, երբ նայում ենք, ՌԴ-ից շատ քիչ քանակությամբ զենք կա, հիմնական գնել են Իսրայելից, Թուրքիայից, Բելառուսից եւ տարբեր այլ պետություններից, այդ թվում գնել են հին զենքեր, մոդեռնիզացրել եւ մտցրել են ծառայության մեջ: Նույնը պետք է լիներ Հայաստանում:

«ՄԵՆՔ ԻԲՐԵՎ ԹԵ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ, Ո՞ՒՐ ԵՆ ԴՐԱՆՔ»

- Կարծում եք՝ այս պատերազմում ունեցած պարտությունը նաեւ հետեւանքն էր նրա, որ  որ չկայի՞ն այն զենքերը, որոնք անհրաժեշտ էր ունենալ:

- Բոլորս էլ լավ կհիշենք Նոր Նորքի ահաբեկչական գործը, որոնց մոտ գտել էին ինքնաթիռ խոցելու հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ: Հետո պարզվել էր, որ ՊՆ-ում դրանից երեք հատ է, որոնք պլոմբված է եղել արկղերում: Ու երբ բացել են արկեղերը, մեկը դատարկ է եղել, այսինքն՝ մեջից հանել, ծախել են: Խնդիրն այն է, որ այն, ինչ ունեինք, դրանք էլ պետք չեն եկել: Օրինակ, ՍՈւ-30-երը մեզ պետք չեն եղել, եթե այն չենք կարողանում օգտագործել, ինչի՞ համար են, որ ձեւական ցույց տանք, թե ունե՞նք, քանի՞ անգամ թռան: Ոչ մի: Քանի՞ անգամ օգտագործվեց C 300-ները կամ «Իսկանդերը»:

- Ասում են՝ մեկ անգամ կիրառվել է «Իսկանդերը», բայց թե ո՞ւր է խփել, հայտնի չէ հանրությանը:

- Երեւի Կասպից ծովի խորքերում ման են գալիս… Մեզ պետք էր այն զենքերը, որ այսօրվա դրությամբ իրապես մեզ պաշտպանեին՝ հակաօդային զենքեր, «Պանցիր»-ներ, «Սմերչ»-եր: Մերոնք պատրաստ չէին անօդաչուներին, մինչդեռ մենք իբրեւ թե արտադրում էինք անօդաչուներ, ո՞ւր են դրանք: Մենք շատ բան պետք է ունենայինք, չկան դրանք, ո՞ւր են: ՊՆ-ն պետք է լիարժեք ուսումնասիրել, թեկուզ ներքին քննություն սկսի իրենց համար, որ հաջորդ անգամ նույն սխալը չկրկնվի: Եթե կրկնվեց նույն սխալը, մենք ուղղակի մյուս անգամ կարող է Հայաստան էլ չունենանք:  Ի դեպ, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում բիոլաբարատորիաների  բացման հիմքում եւս եղել է զենքի վաճառքը:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

- Ցանկացած զենքի վաճառք, որը կատարվում է միջպետական մակարդակով, ամերիկյան կառույցները, ՄԱԿ-ը տեղյակ է, որոշակի վերապահումներով տեղյակ է նաեւ ՌԴ-ն, այսինքն՝ գերհզոր պետությունները ցանկացած զենքի վաճառքի հետ կապված տեղյակ են: Վիքիլիքսի փաստաթղթերը, երբ ուսումնասիրում ես, կա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջեւ եղած նամակագրությունը: Այնտեղից պարզվում է, որ ժամանակին մեր մոտ ինչ-որ զենք են վաճառել Իրանի հանրապետությանը, որն Իրաքում կրակել է ամերիկացիների վրա եւ մարդ է զոհվել: Ամերիկացիներն այդ պատրվակով ցանկացել են կիրառել պատժամիջոցներ Հայաստանի դեմ, քանի որ սա զենքի վաճառքի խախտում է: Եվ այն չկիրառելու համար պայման են դնում, որ պետք է ստորագրվի ամերիկյան բիոլաբարատորիաներ Հայաստանում բացելու պայմանագիրը: Մերոնք գնում են այդ քայլին, այդ հարցով զբաղվում է ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն ու ՊՆ-ն: Շատ մարդ կա, որ ներքաշված է այդ գործի մեջ: Ընդ որում՝ նախնական պայմանավորվածությունը եղել էր մոտ 5 մլն դոլարի գումարային ներդրում, բայց մերոնք այդտեղ էլ են փող աշխատում եւ դարձնում են 9 մլն: Սա եւս կա նամակագրությունների մեջ: Եվ այդ ժամանակվանից սկսած՝ ունենք ե՛ւ ռազմական զենքի հետ կախպված խնդիր, ե՛ւ բիոլաբարատորիաների:

«ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ՈՐ ԱԶԳԸ ՉՎԵՐԱՆԱ»

- Ո՞րն եք տեսնում այն առաջնահերթ քայլերը, որ պետք է անել հիմա ստեղծված իրավիճակում:

- Նախ պետք է ամերիկյան բիոլաբարատորիաները փակել, որովհետեւ դրանք մեր տակը դրված պայթուցիկ են: Ի դեպ, մեր ղեկավարությունը պատերազմական իրավիճակում որոշել էր ռմբակոծել ադրբեջանական Բարդա քաղաքը, մինչդեռ այնտեղ է տեղակայված բիոլաբարատորիաներից մեկը: Ընդհանրապես՝ Արցախը շրջապատող ադրբեջանական չորս քաղաքներում կան բիոլաբարատորիաներ: Պատկերացնո՞ւմ եք, եթե ռմբակոծեին Բարդան եւ այնտեղի բիոլաբարատորիայից արտահոսք լիներ: Իհարկե, Ադրբեջանի մի մասը կկործանվեր, բայց մենք էլ կտուժեինք: Չէ որ երբեք չես իմանա, թե ինֆեկցիան որ ուղղությամբ կգնա, իսկ այն կանգնեցնելը շատ դժվար կլիներ: Մենք այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուս եւ այդքան շատ բիոլաբարատորիաներ, որոնք զբաղվում են դրանով: Բայց, չգիտես ինչու, այդ կորոնավիրուսը մեզ մոտ զարգանում է, օրական հայտնաբերվում է վարակվածների 1400-2500 դեպք: Այստեղից հարց է ծագում՝ բա լաբորատորիաներն ինչո՞վ են զբաղված: Հուսով եմ՝ քանի դեռ Արցախի հարցում ժամանակավոր դադար է լինելու, կկարողանանք ուսումնասիրել այս խնդիրները եւ ոչ թե միայն հստակ տեղեկատվություն տրամադրել ժողովրդին այդ մասին, այլ քայլեր ձեռնարկել, որ ազգը չվերանա: Չէ որ ազգի համար առաջին մեծ թույնը վիրուսն է:

- Ի՞նչ մասշտաբների մասին է խոսքը:

- Հայաստանում կա 8 այդպիսի լաբարատորիա: Մինչդեռ ըստ ամերիկյան տվյալների, այդպիսի մոտ 27 կառույց կա Հայաստանում գործող: Օրինակ, ոչ մի տեղ ֆիկսված չէ, որ դրանցից մեկն Արամյանց կենտրոնն է: 2016 թվականի ՆԱՏՕ-ի մամլո հաղորդագրության մեջ կա տեղեկություն, որ Վրաստանի Լուգարայի բիլոբարատորիայից արտահոսք է եղել եւ վեց ֆիլիպինցի վարակվել է: Երկուսը մահացել են տղում, չորսին գաղտնի բերել են Հայաստան եւ տեղավորել Արամյանց կենտրոնում: Պատկերացնո՞ւմ եք, տեղավորել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցում, որը պատրաստված չէր ինֆեկցիոն հիվանդ ընդունելու համար: Այդ հիվանդանոցում պահել են այդ 4 հոգուն, որոնք ինչքան գիտեմ, մահացել են եւ հետո դագաղներով տեղափոխել են: Այդ ամենն արվել է, որպեսզի համարվի, թե Վրաստանից իրենք դուրս են եկել եւ մահացած չեն եղել, այսինքն՝ թաքցնելու համար: Մինչդեռ Հայաստանը եղել է մեծ խնդրի տակ, որ հնարավոր է այդ վարակը տարածվեր մեզ մոտ, մանավանդ, որ Արամյանց կենտրոնը գտնվում է նախագահական ամառանոցից ոչ հեռու: Ի դեպ, նույն Արամյանց կենտրոն կա նաեւ Վրաստանում: Այսօր այդ հիվանդանոցի նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրություն, թե ի՞նչ է գտնվում այդ շենքի մեջ:

- Ըստ Ձեզ, այս ամենն այսօր տեղի է ունենում իշխանության թիկունքո՞ւմ, թե՞ իշխանության հետ համագործակցված:

- Ե՛վ այնպես, ե՛ւ այնպես: Զենքերի մասով միանշանակ ԱԱԾ-ն խառնված է, որովհետեւ իրենց կողմից իրականացվում է վերահսկողություն, ինչպես եւ պաշտպանության նախարարության կողմից: Իսկ բիոլաբարոտորիաները, չգիտես ինչու, գցել են ԱԻՆ-ի վերահսկողության տակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանրամասները տեսանյութում:

COVID-19-ից ապաքինվածները կարող են կրկնակի վարակվել հարավաֆրիկյան շտամով. հետազոտությունԱվտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվենՏրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվիԴոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբՈր դեպքերում կարող է կոճապղպեղը վնասակար լինել օրգանիզմի համարԹուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial TimesԵս կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որ շեղվեն իրենց քաղաքական կուրսից․ Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության մասինՍիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի հունվարի 30-ին1000 խոշոր հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. հանցակազմը բացակայում էԵրևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվենԿառավարության մոտեցումն ընդունելի չէ. ՄԻՊ-ը պնդում է՝ պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվըԵվրասիական տնտեսական միությունում կձևավորվի, այսպես ասած, ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա. փոխնախարարՂազախական նավթամթերքի առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքից. օրինագիծԹրամփը մտադիր չէ ներում շնորհել իրեն ու ընտանիքի անդամներինԻնչպե՞ս ճիշտ կրել բազմակի օգտագործման կտորից դիմակները«Բաքուն, հավանաբար, կշարունակի ծովի ափին գտնվել ընդամենը մի քանի տասնամյակ. Կասպից ծովը կարող է կորցնել իր ներկայիս տարածքի մինչև 1/3-րդը». Der TagesspiegelՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 221 է, մահվան դեպքերինը՝ 3757Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենաԹրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա ՎաշինգտոնիցՓաշինյանական վարչակազմը աչքերը փակելով այս ամենի վրա, շարունակում է փաստացի բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների առջև․ Արման ԱբովյանՔայլիստ անմեղսունակը շարքից.Գագիկ Համբարյան«Առավոտ». Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահինԴավաճան վիժվածքի ընտանիքն ու թուրքի շպիոնը.Նարեկ ՍամսոնյանՕրվա խաղերի անոնս«Պուտինը Գելենջիկում պալատ չունի». Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի հայտարարությունըՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներն աճել են․ NYMEX ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում«Հրապարակ». Նոր կուսակցություն է ստեղծվում«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուներըՇուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին. Իվետա Տոնոյան«Հրապարակ». Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելն ընդդիմությանը չի հուզում«Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը». Լուիզա Ղամբարյանը՝ բեմ վերադառնալու և նոր՝ «Կորած օրագիրը» հեռուստադրամայի մասին «Հրապարակ». Պետական համակարգի այն աշխատակիցները, որոնք դեմ են արտահայտվել իշխանությանը, քննադատող գրառումներ են արել, զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն«Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին«Ժողովուրդ». Հայաստանը ստացել 20 մլն դոլարը, սակայն համակարգող խորհուրդը մեկ տարի է՝ չի գործումԼարսում կա կուտակված 730 բեռնատարԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՎիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода