Նիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ
ՌետրոՆախընտրական կոռուպցիոն շարունակվո՞ւմ է
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին եւ նրա ներկայացուցիչներին։ Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ։
Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը15 միլիոն դրամ էին հավաքում։ Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսեւորումնե՞ր են, թե՞ ոչ, անգամ եթե կամավոր են։
Սամվել Ալեքսանյանը նախընտրական տարածքներ է վարձում Նիկոլի աներձակի համար
Ուրեմն Մալաթիա վարչական շրջանում Սամվել Ալեքսանյանը մեծ թափով տարածքներ է վարձում իմ քայլը դաշինքի թեկնածուների ու հատկապես Հրաչ Հակոբյանի համար: Սա իհարկե զրմանալի չէ, գոնե իմ համար, բայց հասկանում եք չէ Ալեքսանյանը նախկին իշխանության ամենաօդիոզներից էր ու հենց նրա անվան վրա էին Նիկոլենք կառուցում հիմնականդեղին հակաքարոզը: Այ սենց բան ա իշխանությունը, երբ քանդում ես վատը ու փոխարենը լավը չունես ընթացքում դու էլ ես դառնում նախկին վատը: Հիմա հասկացա ինչի՞ էր Փաշինյանը ասում, որ օլիգարխ չկա, եթե ոչ ասեմ. հիմա Նիկոլի իշխանությունը ոչ թէ օլիգարխների այլ սեփականատերերի վրա հիմնված իշխանություն է, ու հանկարծ չշշկռեք!!!
Տենաս Լիսկան Նիկոլենց ինչքան ձեն ա բերելու...
«Չգրված օրենքների խախտում է» հայտնաբերել Էջմիածնում. Լուսանկարներ
«Իմ քայլը» դաշինքը անթույլատրելի տեղերում է փակցրել նախընտրական պաստառները։
Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատճառաբանվելու է նրա արձակուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճակով:
Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չունի անելու, նա պետք է շարունակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը»,-գրում է թերթը:
Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը․ Դավիթ Տոնոյան
Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը, այս մասին լրագրողներին հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Գրում է ռուսակամ «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայաստանը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի»,- հայտարարել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Տոնոյանը նկատել է, որ կառույցից դուրս գալու նախադրյալներ չկան։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Հայաստանի իշխանություններից ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնից վաղաժամկետ ետ կանչեցին Խաչատուրովին։ Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ Հայաստանն իրավունք ունի կառույցը ղեկավարել մինչև 2020թվականը։
Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում Փաշինյանին անհայտ կնճիռները
Մինչ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր սահմանամերձ Կապան քաղաքում հայտարարում էր, թե «Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան», մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ հայ-իրանական սահմանն ամեն օր հատող մոտ 4000 առեւտրականներն այլեւս չեն կարող Իրանից սննդամթերք ներմուծել: Իրանական կողմն արգելել է սննդամթերքի արտահանումը՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է գների բարձրացման պատճառ դառնալ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Իրականության մեջ երկրի ներքին շուկայի կարգավորման նպատակով Իրանի արդյունաբերության, հանքերի ու առեւտրի նախարարությունը դեռ սեպտեմբերի սկզբից շրջանառության մեջ է դրել օրենք, որն արգելում է պետական սուբսիդներով գնված սննդամթերքի եւ մթերքի որոշ տեսակի արտահանումը հիմնականում հարեւան երկրների սահմանային տարածքների բնակիչների կողմից: Մնում է պարզել, որ արդյոք այդ օրենքը Հայաստանի դեպքում ուժի մեջ է մտել հենց սեպտեմբերի սկզբից, թե հատկապես ներկա ժամանակահատվածում դրա գործադրումը կարելի է հայաստանյան բանկերի կողմից իրանցի առեւտրականների բանկային հաշիվների համար ստեղծված խնդիրներին իրանական կողմի պատասխան քայլը համարել»:
Փաշինյանը շարունակում է խաբել
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը, այս մասին Facebok-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։
«Տնտեսությունը գահավիժում է, ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, այլև եղածներն են փակվում, ներդրումներ չկան:
Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:
Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:
Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու քաղաքակսնությունը:
Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում կան:
Չենք լռելու», - ասաց Է. Շարմազանովը։
«Ոչ ոքի իրավունք չի՛ վերապահված վարվել մեր մշակույթի հետ ինչպես մի հարճի». բաց նամակ` Մակունցին
Մշակութային գործիչ ԳԵՂԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցին:
«Առաջին հերթին դիմում եմ սոց. ցանցերում իմ բոլոր ծանոթ, թե անծանոթ ընթերցողին՝ հայցելով նրանց ներողամտությունը, խոսքիս կոպտության եւ անկեղծությանս համար։ Ձեռքս չի գնում վերջինիս ազգանունից առաջ մշակույթի նախարար բառերը գրել, քանզի մշակույթը իր մեջ ունեցած կինը ապացուցեց իր տեղում չլինելը, իր մասնագիտական դատարկ էությունը, մեկը, որ սելֆիներով ամեն մի երեկո իր հաղթանակներից է շեփորում, այդժամ ազերի թուրքը, երբեք ո՛չ մշակույթ, ո՛չ պատմություն չունեցած բարբարոսը, մեր ազգային պարը՝ Քոչարին, ՅՈՒՆԵՍԿՕ-յով իրեն վերագրի։ Իմացեք տիկին, դո՛ւք որ պետք է առաջնորդեիք մշակույթը, տանուլ եք տվել ճակատամարտը։ Ի՞նչ երեսով եք ապրելու, ի՞նչ սրտով եք նայելու Արարատի կողմը, ի՞նչ պատասխան եք տալու հայու կռված ու նահատակված ութ հազար մեր տղերքի հոգիներին։ Գոնե գիտե՞ք ինչի համար են զոհվել։ Ձեր անտեղյակությամբ եւ անտարբերությամբ թիկունքից սրախողող արեցիք ձեզ պորտֆելը վստահած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Երեւի դրա՛ համար Բախտամյանի, թե հետեւորդ ե՞ք Հայ Առաքելական եկեղեցուն, պատասխանեցիք, թե հավատում եք գիտությանը։ Էդ գիտությամբ էլ Ազգային ժողո՞վ եք գնում։ Երեւի թե միայն ձեզ հայտնի մշակութային դոկտրինայով։ Հայտարարում եմ, ով քաղաքական որեւէ թվացյալ ենթատեքստ կփնտրի խոսքերիս մեջ, ուրեմն՝ այլազգ է եւ դավանափոխ։ Սպասելու եմ վարչապետի գնահատականներին, ձեր արած չարածի շուրջ, որովհետեւ մշակույթը մեր «տեսակի» պահպանման առաջի՛ն նախապայմանն է եւ ոչ ոքի իրավունք չի՛ վերապահված, վարվել նրա հետ ինչպես մի հարճի», - ասված է Գ. Մելիքսեթյանի բաց նամակում: