Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին


«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»

Հանդիպում

44 օր շարունակ մեր տղաները պայքարեցին, սակայն ունեցանք պարտություն: Որն էր այն թերացումը, որի արդյունքում հասանք սրան, «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել պատերազմի օրերին Արցախին հումանիտար եւ մարդասիրական օգնություն ցուցաբերած, Ղրիմի երկրապահի ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏՈՅԱՆԻՑ (Սամվել), ով ասաց.

 

Իշխանությունները պատերազմից առաջ միտումնավոր կերպով գլխատում էին գեներալիտետին

- Իմ սուբյեկտիվ կարծիքով` պետք էր նախ պատերազմին պատրաստվել ոչ թե խոսքերով, բառերով, այլ կոնկրետ գործողություններով: Մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ: Պետք է մեր ռազվետկան հետեւեր ու հասկանար,թե ինչ զենք ու զինամթերք են օգտագործում: Իսկ ի՞նչը ինձ զարմացրեց, որ մեր տեխնիկան, այսինքն` տանկերը, գտնվում էին միայն հողի վրա եւ օդից շատ խոցելի էին: Ոչ մի հակաօդային պաշտպանիչ ցանցեր չկային: Չկային նաեւ մուլյաժներ, որոնք հիմա բավականին տարածված են տեխնիկայի փոխարեն, այսինքն` հակառակորդին ցույց տալով մուլյաժները, ապակողմնորոշում ես, որպեսզի տեխնիկան չվնասեն: Լիքը խորամանկ քայլեր կային, որոնք արված չէին: Չունեինք նաեւ երկրորդ շարասյուն, որը պետք է հարձակվեր հակառակորդի վրա:

 

Այն տարածքները, որտեղ եղել են ղարաբաղցի կռվողներ, չեն նահանջել, իսկ այն հատվածները, որտեղ եղել են հայաստանցիներ, հրաման են ստացել նահանջելու

– Պարոն Մարտոյան, մեր տեղեկություններով, դուք պատերազմի  հաջորդ օրը զանգահարել եք Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին եւ Ձեր օգնությունը առաջարկել, բայց ստացել եք մերժում` այդպես է:

– Այո, ինձ պատրաստ էին աջակցելու այս պատերազմում այնպիսի տղաներ, ովքեր ուրիշ տեղեր են ծառայում, բայց, ի զարմանս ինձ, նրանք մերժում ստացան Հայաստանի կողմից, որին հաջորդում է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանի ստորագրումը, որ որեւէ վարձկան ուժեր չպետք է գան Հայաստան: Եթե դուք պառլամենտական երկիր եք եւ ստորագրում եք օրենք, ըստ որի` նշում, որ դուք այս պատերազմում չեք օգտագործում վարձկան ուժեր այն թշնամու դեմ, ով հենց վարձկան ուժեր օգտագործեց Սիրիայից, Իգիլի կռվողներից: Ինձ պատերազմի օրերին զանգահարեց Քուրդիստանի գեներալ, որի անունը չեմ տա, եւ ասում է, որ դեռ կես տարի առաջ Սիրիայից զորքեր են տեղափոխում Ադրբեջանի տարածք: Իսկ եթե իրենք իմացել են եւ միջոցառումներ չեն ձեռնարկել, ապա կամ մտավոր կարողություններն են պակաս, կամ այստեղ միտում կա: Իսկ այս ամենն իմանալով` ցույց տալ աշխարհին, թե մենք ինչքան պուպուշ ենք եւ վարձկաններ չենք ընդունում` անմտություն է: Այն դեպքում, որ այդ տղաները վարձկաններ չէին եւ պատրաստ էին անվճար, հանուն քրիստոնյա եղբայրության մեզ աջակցեին, դա չընդունել բացառապես միտում է:

– Դուք պատերազմի օրերին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանի հետ եղել եք Արցախում եւ, որպես զինվորական, նկատելով վերոնշյալ թերությունները, որոշ խորհուրդներ եք տվել: Ինչպե՞ս են դրանք ընդունվել:

- Այո,գտնվելով այնտեղ եւ նկատելով ինչ է հարկավոր, մենք ՌԴ-ից մեծ օգնություն բերեցինք Արցախ եւ այնտեղ խնդրեցինք, որ մեզ ուղղորդեն այն տեղերը, որտեղ մենք կբաժանենք քնապարկեր, ռացիաներ, հագուստներ եւ այլն: Մենք յուրաքանչյուր զորամասի համար նախատեսել էինք մոտ 100 հոգու հաշվարկով, սակայն մեզ ասացին, որ ձեզ ո՞վ ասաց, որ այդ տեղերում այդքան մարդ կա, մնացել են 7-8 հոգի: Ես զարմանքով հարցրի, բա որտե՞ղ են փոխլրացնող ուժերը: Իսկ նրանք մատով վերեւ էին ցույց տալիս, թե իբրեւ վերեւից ասել են, որ չգաք, դրա համար չեն գալիս: Երբ հետ եկանք Գորիս, ես այնտեղ տեսա մի ողջ զորք, որոնք պարզապես նստած էին եւ չէին մեկնում ռազմաճակատ, ես հարցրի` ինչո՞ւ, նրանք կրկին ասացին, որ հրաման չկա: Այնտեղի բարձր հրամանատարությունը նաեւ ինձ ասաց, որ այն տարածքները, որտեղ եղել են ղարաբաղցի կռվողներ, չեն նահանջել, իսկ այն հատվածները, որտեղ եղել են հայաստանցիներ, հրաման են ստացել նահանջելու:

– Ի դեպ, Դուք Արցախ մեկնելուց հետո ասել էիք նաեւ, որ Շուշին եւ Ստեփանակերտը վտանգի տակ են:

– Այո, ճիշտ եք: Երբ մենք վերադարձանք Հայաստան եւ հանդիպեցինք Վեհափառի հետ, ես ասացի Վեհափառին, որ դիմի ՌԴ նախագահին, նա ասաց, որ արդեն դիմել է: Խոսակցության ընթացքում, չնայած Վեհափառը դիմակով էր, բայց ես նկատեցի նրա թաց աչքերը: Նա իրականում խոսում էր մի բան, բայց հոգում այլ բան էր կատարվում: Ի դեպ, պետք է նաեւ նշեմ, որ այս իշխանությունները պատերազմից առաջ միտումնավոր կերպով գլխատում էին գեներալիտետին: Մեր զորքը լավ է կռվել, սակայն տեղի չեն ունեցել պատշաճ հրամաններ, որ նման արդյունք չունենայինք:

 

Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս

– Պարոն Մարտոյան, փաստորեն մեր իշխանությունները ոչ միայն միտումնավոր պարտվեցին, այլ հիմա եւս շարունակում են միտումնավոր անգործություն ցուցաբերել ռազմագերիների, անհետ կորածների որոնողական աշխատանքներում: Սա ինչի՞ հետեւանք է:

– Եթե Հայաստանն ունենար ֆունկցիոնալ մտածող ղեկավար, ապա, նախ չէր լինի պատերազմ, չէինք ունենա այսքան զոհեր, եւ մի քանի օրից հնարավոր կլիներ պատերազմը կանխել: Բայց ունենալով շահագրգռված պահեր` մենք հասանք սրան: Ես մտածում էի, որ այս պատերազմը երկու շաբաթից ավել չէր տեւի, բայց Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս:

– Մովսես Հակոբյանի ասուլիսին տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, «Իսկանդեր» օգտագործվել է, սակայն նա չտեղեկացրեց որտեղ են խփել: Դուք ինչ կասեք այս առումով:

– Ես այդ մասին տեղեկություններ չունեմ, սակայն, երբ պատերազմը կեղտոտ ու դավաճանված է, ամեն բան հնարավոր է:

– Օրերս հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցած գումարների մի մասը փոխանցվել է կառավարությանը: Ավելին` հայտնի դարձավ նաեւ, որ փոխվարչապետ Ավինյանը պարգեւավճարներ է բաժանել, նշելով, որ պատերազմի օրերին իր աշխատակազմը լավ է աշխատել: Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը:

– Երբ ես օգնություն բերեցի Հայաստան Վրաստանով, ճանապարհին չեն բացել, իսկ երբ օգնությունը մտավ Հայաստան, ինձ ասացին, որ պետք է գումար մուծեմ օգնություն բերելու համար սահմանին: Միայն իմ զոռբայության հաշվին ինձանից գումար չի գանձվել: Իսկ իմ ընկերը, որը երեք ջիպ մեքենա գնեց եւ ուղարկեց Հայաստան, միայն 60 հազար դոլար մաքսազերծման գումար ուզեցին սահմանին: Միայն Ղրիմի հայությունը 16 միլիոն ռուբլի գումար է հավաքել եւ տրամադրել Հայաստանի ֆոդին: Ես ուզում եմ հարցնել` ո՞ւր են գումարները: Մենք ուղարկել էինք Արցախի կարիքների համար, իսկ հիմնադրամի նախագահը հայտարարում է, որ մի մասն ուղարկվել է կառավարության բյուջեին: Ես միայն մի բան կասեմ այդ պարոնին, չմտնի հանկարծ Ռուսաստան:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода