ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հայ հանրությունը զարմանքից ու զայրույթից քար կտրեց, երբ menu.am էկոնոմիկայի նախարարը (հարկ չենք համարում ընթերցողի հիշողությունը ծանրաբեռնել դրա անուն-ազգանունով) ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ԱԴՐԲԵՋԱՆԻ առաջ բացվելու է ՀՀ շուկան, իսկ հայկական ապրանքները վաճառվելու են ադրբեջանական շուկայում: Զարմանալի է` այդ սուբյեկտի համար ոչ մի բա՞ն է, որ ադրբեջանական գերության մեջ խոշտանգվում են շուրջ 200 հայորդիք, որ դեռ ոչ բոլոր զոհվածների դիերը հաջողվել է ետ ստանալ, որ 5000 զոհ ունենք եւ կորցրած հայրենիք... Մնում է զարմանքով արձանագրել, որ ոչ թե առեւտրականի, այլ մանրիկ անհայրենիք չարչիի հոգեբանություն ունեցող այդ կերպարանքին բացի «յան» ազգանունից, հայության հետ կապող եւ ոչ մի ընդհանուր թել չկա: Չնայած ինչու զարմանանք, ախր միայն անհայրենիքները կապիտուլյացիա ստորագրած հողատուին կարող են համաձայնություն տալ` նրա մոտ նախարար աշխատելու:
Ապշեցուցիչ բաներ է համացանցում ծավալել քայլասերված դավաճանական վարչախմբի ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ: Միաժամանակ բազում հարթակներում ֆեյքերի միջոցով ծավալվել է թշնամության արշավ ընդդեմ արցախցիների: Այն արցախցիների, ում հայրենազրկել եւ փախստական է դարձրել հողատու Նիկոլը: Պարզապես զզվելի է տեսնել, թե ինչպես են «յան» ազգանունով հայախոս թուրքերը թույն շնչում հերոսական եւ ողբերգական արցախահայության հասցեին... Զարմանալի է, սրանց մայր չի՞ ծնել, սրանք ընտանիքո՞ւմ են մեծացել, թե՞ անասնագոմում: Ինչեւէ, այդ երեւույթին դիպուկ բնութագիր է տվել հրապարակախոս Հրաչուհի Փալանդուզյանը. «Երբեւէ որեւէ հայ արցախցիներին վիրավորած չկա: Ով զբաղվում է դրանով` բացահայտում է իր կեղտարյուն ԴՆԹ-ն»:
Նիկոլը հերթական զարմանալի բարբաջանքները հրապարակեց ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահների հասցեին, ինչպես նաեւ փորձեց իրեն դնել Պուտինի հետ հարցեր լուծող տղու հետ: Սակայն քաղաքագետ, իրավագետ ԱՐԹՈւՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ ապշեցուցիչ համբերատարությամբ վերլուծեց բարբաջանքը եւ զարմանալի բան հայտնաբերեց. «Այսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով: Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ` մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ: Հարգելի գործընկեր դատախազներ, դուք դեռ ժամանակ ունեք ապացուցելու, որ գործում եք պետական շահի վրա եւ չեք ենթարկվում քաղաքական հրահանգների: Արե՛ք ձեր քայլը դեպի օրինականություն: Հավատացնում եմ` նա ձեզ չի խնայելու, «փուռն է տալու» բոլորիդ` առանց աչքը թարթելու: Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ ունեք...»: Լավ, եթե Նիկոլի գրածը ցուցմունք է, ապա ինչո՞ւ վերջում չի ավելացնում. «Գրված է իմ ձեռքով, ճիշտ է, ինչ համար ստորագրում եմ: Մեղադրյալ Փաշինյան»: Զարմանալի է, մի՞թե արդեն հասցրել է մոռանալ սեփական կալանավորական կենսագրությունը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ