«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»
Ներքաղաքական
Երեւանի կենտրոնում երեկ ողջ երեկո թեժ «մարտեր» էին ընթանում ոստիկանական ուժերի եւ խաղաղ ցուցարարների միջեւ, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կային մի շարք բերման ենթարկվածներ: Անդրադառնալով ոստիկանության ոչ համաչափ ուժի կիրառմանը` Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ ասաց, որ ոստիկանները դարձել են Շուշի հանձնող եւ Վազգեն Սարգսյանի արձանը պղծող Իլհամ Ալիեւի ոստիկանություն:
– Անհամաչափ ուժ է կիրառվել այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: Թող ոստիկանությունը ժամկետ նշեր, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Անօրինական է քաղաքացիներին բերման ենթարկելը: Արժանապատիվ քաղաքացիներն իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալեւի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ