Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին


ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ

Միջազգային

Երկար ժամանակ գցել-բռնելուց հետո Նիկոլը կարծես թե եկավ այն մտքին, որ արդեն կարող է արդարանալ, թե ինչու դեռ հոկտեմբերի 20-ին չի համաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ՝ պատերազմը կանգնեցնելու մասին: Հիշեցնենք, Պուտինը բացելով չակերտները, հայտարարել էր, թե անգամ հոկտեմբերի 19-20-ին կար շանս՝ պատերազմը կանգնեցնել «5+2» բանաձեւի շրջանակներում, որը Հայաստանի եւ Արցախի համար անհամեմատ ավելի լավ պայմաններ էր նախատեսում, քան եռակողմ համաձայնագիրը: Պուտինը նաեւ տեղեկացրեց, որ նախաձեռնությունը համաձայնեցրել էր Ալիեւի հետ, սակայն Նիկոլը մերժել է այն:

 

ՆԻԿՈԼԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Եվ ահա Նիկոլը փորձում է արդարանալ, թե՝ պայմաններից մեկն էլ այն էր, որ. «Պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի...»: Ըստ Նիկոլի, հենց այդ պատճառով էլ նա հրաժարվել է առաջարկից, քանի որ. «Այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի...»:

Իհարկե, դժվար չէ հիմնավորել, որ սա ընդամենը իրականությունը նենգափոխելու նիկոլյան հերթական փորձն է: Սակայն էականն այս պահին ոչ թե դա է, այլ, որ նա դրանով ընդունեց, որ եղել է պատերազմը կանգնեցնելու մեխանիզմ, որը վիճահարույց կողմերով հանդերձ, բազմապատիկ անգամ գերադասելի էր եռակողմ համաձայնագրից: Իսկ Նիկոլն այդ առաջարկը մերժել է այն պահին, երբ ինքն էր քաղաքացիներից «բուշլատ ու կասկա» խնդրում, իսկ սեփական Գլխավոր շտաբի պետը դեռ հոկտեմբերի սկզբներին էր նրան տեղեկացրել, որ պատերազմի ամեն օրը բերելու է նոր կորուստներ: Ու չնայած դրան` Նիկոլը, ինչպես իր ասածներից է պարզ երեւում, միանձնյա նման ճակատագրական հարցում որոշում է կայացրել, ընդ որում` դրա իրավունքը չունենալով: Որոշում, որ հետագայում հանգեցրեց կործանարար հետեւանքների: Կարճ ասած, անկախ այդ որոշման կայացման Նիկոլի շարժառիթներից, այն սխալ էր, թե՝ դավաճանություն, բուն այդ  որոշման կայացումը հանցագործություն է: Իսկ Նիկոլի այդ արդարացում կոչվածը ոչ այլ ինչ է, քան  ինքնախոստովանական ցուցմունք: 

 

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այնուամենայնիվ, ինչքան էլ այս կամ այն կողմից նայենք անցած պատերազմին, որքան էլ համոզված լինենք, որ մեղավորներն անխուսափելիորեն արժանի պատիժն են ստանալու,  այս պահին ունենք հետեւյալ փաստը: Լավ թե վատ, սակայն եռակողմ համաձայնագիրը ստորագրված է: Ավելին, այդ համաձայնագրի շրջանակներում գործնականում արդեն կորցրել ենք այն ամենը, ինչը պետք է կորցնեինք: Ապագայում հնարավոր կլինի՞ շրջել պատմության  անիվը, դա էլ ապագայի հարց է: Իսկ այս պահին իրավիճակը զարգանում է հենց եռակողմ համաձայնագրի շրջանակներում, եւ հենց այդ իրողություններից ելնելով էլ Հայաստանը պետք է կատարի իր առաջիկա հաշվարկները (իհարկե, բացառելով Նիկոլին ու նրա խունտան): Եվ այսպես, ի՞նչ ունենք այս պահին՝ կապված եռակողմ համաձայնագրի հետ: Երեկ լրացավ վերջնաժամկետը, որը նախատեսված էր հայտնի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասով: Այսինքն ֆիքսենք՝ համաձայնագրի այդ կետերը արդեն կատարված են: Կատարված են նաեւ խաղաղապահների տեղակայման դրույթները, թեեւ այստեղ կան նաեւ հնգամյա ժամկետի հարցը, որը, հասկանալի է, ապագայի խնդիր է: Զոհվածների եւ գերիների վերադարձնելու կետը կատարված է մասամբ: Սակայն այստեղ ժամկետներ սահմանված չեն, թեեւ այս հարցը չի կարող երկար ձգվել: Չլուծված հարցերից են զինադադարի վերահսկողության կենտրոնի ստեղծումը: Սակայն դա անորոշ կառույց է, Թուրքիան փորձեց դրա քողի տեկ ռազմական ուժեր մտցնել տարածաշրջան, սակայն հանդիպեց ռուսների կտրուկ դիմադրությանը: Արդյունքում, կստեղծվի նման կառույց թե՝ ոչ, կարծես մղվել է երկրորդ պլան: Չլուծված հարցերից է նաեւ Արցախի հետագա ճակատագրի խնդիրը: Ադրբեջանը թեեւ հայտարարեց, որ խնդիր, որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, որ ամբողջ Արցախն իրենն է, սակայն փաստաթղթի տրամաբանությունն այլ է: Միայն այն, որ տեղակայված են խաղաղարար ուժեր, արդեն իսկ հուշում է, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Ավելին, խաղաղապահ զորախմբի հնգամյա ժամկետի երկարացման կամ դադարեցման դրույթը նախատեսում է ավտոմատ երկարաձգում՝ «Եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Իսկ դա ենթադրում է, որ լինելու են «կողմեր» եւ ոչ թե միայն ադրբեջանական կողմ: Սակայն միաժամանակ անորոշ է մնում, թե ինչ կերպ է ընթանալու հետագա բանակցային գործընթացը, ինչ մեխանիզմ է գործելու: Այսինքն, սա այն հարցն է, որտեղ Հայաստանը հսկայական անելիք ունի, եւ պատերազմում լիովին ոչնչացած Նիկոլը չէ, որ կարող է այս ուղղությամբ քայլեր կատարել: Վերջապես, կա նաեւ համաձայնագրի վերջին եւ գործնականում հիմնական չիրականացված կետը, որի շուրջ դեռ աշխատանքներ չկան, թեեւ այն ամենաառանցքայիններից է: Այդ կետը սահմանում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Թեեւ համաձայնագրի կնքման սկզբնական օրերին Ադրբեջանից՝ Նախիջեւան տանող կոմունիկացիաների հարցը բուռն քննադատության ենթարկվեց, սակայն չմոռանանք, որ ընդհանուր տարածաշրջանային կոմունիկացիաների թեման այն խնդիրներից է, որն առաջին հերթին անցած 30 տարիներին Հայաստանի համար է հետաքրքիր եղել: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն առանց Հայաստանի էլ Նախիջեւանի հետ կապի տարաբնույթ ուղիներ ունեցել է եւ ունի, իսկ հայաստանյան ուղղությունը պարզապես ավելի հարմարավետ է դարձնում այդ կապը: Իսկ ահա Հայաստանի համար Նախիջեւան-Մեղրի-Ադրբեջան ուղին դեռ խորհրդային ժամանակներից է եղել դեպի Ռուսաստան տանող հիմնական երկաթուղին: Գումարած դրան, նախիջեւանյան գիծն իրատեսական է դարձնում նաեւ Հայաստանից Իրան երկաթուղու, իսկ Ադրբեջանի համար կարեւորում է Գյումրի-Կարս երկաթուղին: Իսկ այս ընդհանրական ֆոնին Վրաստանի համար եւս կարող է արդեն խիստ հետաքրքիր դառնալ աբխազական երկաթուղու վերագործարկումը, ընդ որում, այս հարցում կարծես սկսվում են ռուս-վրացական քննարկումները: Կարճ ասած, Մոսկվան կարծես վճռական է տրամադրված տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման հարցում: Սակայն փաստն այն է, որ եռակողմ համաձայնագրում այդ մասին հստակ ժամանակացույց չկա: Նոր քննարկումներ են պետք. սակայն այստեղ եւս Նիկոլը պարզապես անելիք չի կարող ունենալ:

 ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода