Պեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերը
Միջազգային
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցք ստեղծելու գաղափարին:
«Մասնավորապես, ես այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը:
«Պարզապես կհիշեցնեմ, որ մեկ-երկու շաբաթ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում մենք ասել ենք, որ պետությունների ղեկավարները, այլ խնդիրների հետ միասին, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցության թեմաներն օրակարգում են և քննարկվում են ղեկավարների կողմից»: