Չեմպիոնների լիգայի հանդիպման գլխավոր մրցավարն առաջին անգամ կին է լինելու
Սպորտ
Առաջին անգամ կին մրցավար է սպասարկելու Չեմպիոնների Լիգայի հանդիպումը։
Ֆրանսիական մրցավարական խումբը՝ Ստեֆանի Ֆրապպերի գլխավորությամբ, սպասարկելու է դեկտեմբերի 2-ին կայանալիք ՉԼ-ի խմբային փուլի «Յուվենտուս» - Կիևի «Դինամո» հանդիպումը։ Գլխավոր մրցավարի օգնականները լինելու են տղամարդիկ։
Նշենք, որ 2019 թվականին Ֆրապպերը եղել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի»-«Լիվերպուլ» խաղի մրցավարական խմբում:
2019-2020 մրցաշրջանից նա սպասարկում է Ֆրանսիայի առաջնության խաղերը: