Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին
Մշակութային
«Այսօր ոստիկանները օպերայի տարածքից բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին։ ՀՀ ոստիկանություն, տղերք լա՞վ եք։ Անհարմար է հիշեք փաշինյանները ձախորդ օրերի պես կուգան ու կերթան, բայց երկրի արվեստագետը միշտ կմնա։ Հիշեք տղերք դուք ժողովրդին եք ծառայում ոչ թե իշխանությանը», - այս մասին գրում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։
Ի դեպ, ավելի ուշ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տղեկությունը, որ փատրոնի բալետմայստեր, բալետի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀՀ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը: