Մեծ վթար Մյասնիկյան պողոտայում
Հասարակություն
Մյասիկյան պողոտայի՝ դեպի Մասիվ բարձրացող կողմը ամբողջությամբ խցանված է եւ երեք տեղ վթարներ են տեղի ունեցել: Ընդ որում մի տեղ վթարը 6 մեքենայի մասնակցությամբ է: Երկրորդ տեղում այնքան հզոր է հարվածը, որ մեքենան շրջվել էր կողքի վրա, իսկ մյուս մեքենան հարվածել պատին: Այդ մեծ վթարների կողմից երրորդ վթարը կարելի է համարել աննշան, երկու մեքենա պարզապես բախվել են իրար: