«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն Աշոտյան Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. Բաբուխանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք «Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ «Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստը


Թուրքական դրամաշնորհ ստանալով՝ նորաձևել էին հայկական դպրոցների դասագրքերը. ինչո՞ւ չպատժվեցին. մանկագիր

Հասարակություն

Արդեն մի քանի օր է, ինչ մտավորականների մի ստվար զանգված իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ գործող իշխանությունների: Թեեւ ամիսներ առաջ նրանցից շատերը հիացած էին իշխանությունների հակազգային գործունեությամբ, սակայն այսօր, չգիտես ինչու, հակառակն են պնդում: Այս մասին զրուցեցինք գրող, մանկագիր, ՀԳՄ անդամ ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

– Տիկին Սաթենիկ, ԿԳՄՍ նախարարությունը 2,5 տարի շարունակ իրականացրել է բազմաթիվ հակազգային ծրագրեր, մինչեւ անգամ պետական աջակցությունից զրել մանկապատանեկան մամուլը: Հիմա, ըստ էության, նախարարությունում տեղափոխություն է տեղի ունեցել: Ի՞նչ կասեք նորանշանակ նախարարի մասին:

– ԿԳՄՍ նորանշանակ նախարարին չեմ ճանաչում, միայն մտածում ու ենթադրում եմ` եթե նույն թիմից է, ուրեմն ոչինչ չի փոխվի, անելու է նույնը, ինչ նախկինը, իսկ նախկինի օրոք փակվեցին գրեթե հարյուրամյա կենսագրություն ունեցող «Ծիծեռնակ», «Աղբյուր» ամսագրերն ու «Կանչ» թերթը: Սրանք միակ գրական հարթակներն էին, որտեղ տպագրվում էին մանուկների համար գրող հեղինակները: Բազմաթիվ մամուլի ասուլիսներ եղան, բողոք նամակներ ու ցույցեր, սակայն ասացին, որ մենք «հին» ենք, ու զրկեցին պետական հովանավորությունից: Այդ մանկական մամուլն է, որ կապ է ապահովում գրողի ու մանուկ սերնդի միջեւ, սովորեցնում, ծանոթացնում հեղինակների հետ, չէ՞ որ բոլորը չեն կարող ընդգրկվել դասագրքերում: Մանուկների համար գրող հեղինակներն իրենց գործերով ոգեւորել ու սերմնացանն են դարձել հոգեւոր արժեքների, որոնց պատասխանել ու պատասխանելու է ապագա սերունդը: Տարիներ շարունակ մենք հետեւողական չենք եղել, թալանել են ու խաբել ժողովրդին: Յուրաքանչյուրիս մեղքն է: Վերացել են շատ մասնագիտություններ, չկան գործարաններ, չկա արտադրություն, տեսել եմ, թե ինչպես են ջահել աղջիկներն աշխատանք գտնում դիմագրքով: Արեւի երկրում հոսանքը հովհարային էր, ու մինչ հիմա դեռ արեւային էներգիայի օգտագործումը թանկ հաճույք է: Որ կառավարությանը հավատացինք` եկավ, կառչեց աթոռից ու խաբեց: Պատերազմի ամենաթեժ պահին, երբ մանուկը փողոցում պոպոք էր վաճառում` հայտարարվեց գալիք տարվա պարգեւավճարների գումարի չափը. ինքս ինձ գոռում էի` զենք գնեք. երբ զինվորն առանց ժամանակակից զենքի զոհվում ու մարտնչում էր հայրենի հողի համար, թիկունքում, առանց հանրաքվեի, անգամ առանց խորհրդարանական գաղտնի քվեարկության, առանց զինվորի կամքը հարցնելու, հողերը հանձնելու պայմանագիր է կնքվում: Ինչու մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Մենք ամեն օր սպասում էինք, նույնիսկ ֆլեշմոբ էինք անում դիմագրքում, պահելով մեր վարչապետի խոսքը. Արցախը Հայաստան է, եւ վերջ: Ինչո՞ւ չպատժվեցին այն հեղինակները, ովքեր նախապատերազմական օրերին ստանալով թուրքական դրամաշնորհ, նորաձեւել էին հայկական դպրոցների դասագրքերը. այսինքն` նախապատրաստում էին այս օրերի համա՞ր:

– Մտավորականներն ըննդեմ իշխանության բողոքի ակցիա են իրականացնում: Չե՞ք ուզում միանալ նրանց:

– 90-ամյա ծնողներ ունեմ տանը, որոնց խնամքն ինձ չի թողնում լինել մասնակից: Իսկ նրանց բարձրացրած հարցին համամիտ եմ, այս իրավիճակում առաջին հերթին հարկավոր է լուծել գերիների հարցը, քանզի թշնամին վայրենի ցեղի է նման, բացի տանջանքներից նաեւ շքերթի է ուզում ի ցույց դնել ինչպես նախնադարում:

– Բացառությամբ մի քանիսի, ստեղծագործական միությունները լռում են. հավանաբար շատ են վախեցած: Չե՞ք կարծում, որ Գրողների միությունը, հանձինս իր ղեկավարի, չպետք է լռի:

– Բողոքեց Հայաստանի Գրողների միությունը` վարչության եւ նախագահական նիստ եղավ, գրեցին մասնագետներ, գրականագետներ ու գրողներ, փոխվե՞ց, պետության ղեկին նույն թիմն է, ով չի ցանկանում լսել: Ինքս չեմ վախենում մասնակցել որեւէ ցույցի, մասնակցել եմ 88-ի բոլոր ցույցերին: Իսկ հարցն ո՞ւր է տանում, ո՞վ է վախեցած. գրողնե՞րը, չեմ կարծում: Ընթացքում գրքերի վաճառք եղավ եւ նկարների ցուցահանդես, որին մասնակցեցին գրող-նկարիչները, նպատակը հիմնադրամին աջակցելն էր: Պատերազմի օրերին Գրողների միության սրահը վերածվել էր արտադրամասի` գրողները պաշտպանիչ ցանցեր էին գործում ռազմաճակատի համար: Միությունը հասարակական, ստեղծագործական կազմակերպություն է եւ երբեք չի թելադրում գրողներին ինչ անել: Միության նախագահն իր խոսքն ասել է ե՛ւ մամուլում, ե՛ւ ֆեյսբուքյան էջում, եւ «Գրական թերթում»: Ամեն ուրբաթ «Գրական թերթի» էլեկտրոնային համարներում` կապված համավարակի հետ, թերթը էլեկտրոնային է, իրենց խոսքն ու մտահոգությունն են արտահայտում գրողները: Դեռ հավատում եմ, որ ամեն ինչ այսպես չի վերջանալու: Հարկավոր է հավաքվել, կենտրոնանալ, լծվել աշխատանքի, յուրաքանչյուրն իր տեղում:

– Որպես մտավորական` ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է այս խորը «փոսից» դուրս գալ:

– Գուցե նաեւ շատերը մասնագիտություն կփոխեն եւ զարգացնեն ռազմական արդյունաբերությունը, այսինքն` մեծանան արտադրական մասնագիտություններով երիտասարդներ, եթե թշնամին գնել էր, ապա մենք ունենք մտածող ու աշխատող ներուժ, ունենք սերունդ, որ ամեն ինչ տեսնում է համակարգչով: Երկրորդ դասարանի աշակերտն ինձ բացատրում էր սեփական համակարգչային խաղը, որպեսզի տպագրեմ «Ծիծեռնակ» ամսագրում: Միշտ մտածել եմ, որ ես եմ մեղավոր, որ ինձ հետ այսպես են վարվում, ուրեմն հարկավոր է փոխվել: Սիրել ու հարգել միմյանց: Աշխատել: Մեր Հայաստանն ամենալավ երկիրն է:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանՆիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետՎարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզՄարտական կորուստները՝ Հայաստանի չորս ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. Yerevan TodayԲայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՂրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ովՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода