Ըմբշամարտիկները պատրաստվում են Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը
Սպորտ
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են Աշխարհի անհատական գավաթի խաղարկության նախապատրաստական վերջին փուլը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ Աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում: