Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածը
Հասարակություն
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի է: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: