Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)
Սպորտ
Նապոլիի ավագ Լորենցո Ինսինյեն Ա սերիայի 9-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղում հեղինակած գոլը նվիրել է Դիեգո Մարադոնայի հիշատակին։
Նշենք, որ «Նապոլի» - «Ռոմա» հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։
Մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Նապոլիի» նախկին աստղ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնայի հիշատակը։
Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին` սրտի կաթվածից։
Լեգենդար ֆուտբոլիստը 60 տարեկան էր։


