Ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն Հովհաննիսյան
Ներքաղաքական
«Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ ենք պատերազմի մասին խոսելիս, խոսում վերջից։ Չենք խոսում նրանից, թե ինչու հանձնվեց Ջաբրաիլը, Հադրութը, Ֆիզուլին և մնացածը»,-գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Եկեք պայմանավորվենք մի բան, այլևս չենք խոսում այն ժամանակահատվածի մասին, երբ արդեն թուրքը տարածքներ է գրավել։ Խոսում ենք մինչ այդ տեղի ունեցածի մասին։ Ինչու՞ գրավեցին, ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները՝ փաստացի փակելով կամավորների մուտքը, այն կամավորների, ովքեր ամեն դեպքում ինքնուրույն էին գնում, առանց զինկոմիսարիատներին տեղյակ պահելու։
Եկեք հենց այս կետից սկսենք, ոչ թե փաստացի պարտության հասցրած կետից։
Ազնիվ չէ այդպես, ազնիվ չէ կրկին մանիպուլացնել և պատմությունը պատմել ոչ թե սկզբից, այլ կեսից։ Այն հատվածից, որտեղից , որ արդեն ձեռնտու և ըստ էության, չոր դուրս գալու հնարավորության նշույլներ է նշմարվում։
Ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ,տղերքին ու Հայրենիքն եմ կորցրել, ինչպես բոլորը, կամ գրեթե բոլորը․․․»,-գրել է փորձագետը: