Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ
Միջազգային
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Գերմանիայից իր գործընկեր Անեգրետ Քրամփ Քարենբաուերի հայտարարությունը, թե ինչպես պետք է խոսել Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նոյեմբերի 25-ին Բունդեսթագում ելույթ ունենալիս նա կոչ է արել կառավարությանը սատարել պաշտպանական ծախսերը բարձր մակարդակում, որպեսզի Եվրոպան կարողանա բանակցություններ վարել Մոսկվայի հետ զինաթափման մասին «ուժի դիրքից»: Ինչպես պարզաբանել է Քրամթ Քարենբաուերը, դա կապված է հանգամանքի հետ, որ ռուսական կողմն արել է մասշտաբային ներդրումներ իր զինված ուժերի արդիականացման համար, ունի նոր զինատեսակներ եւ նրա կողմից սպառնալիքն ավելի ակնհայտ է դառնում: