Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին


Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն Աշոտյան

Միջազգային
Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։
Նախ նա ստում է, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Հիշեցնեմ, որ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց նեղլիկ միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։
Այս փաթեթի բաղկացուցիչ մաս էին կազմում Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները՝ համապատասխան խաղաղապահ մեխանիզմով։ Բացի դրանից անվտանգության երաշխիքներ էին ստեղծում. ՀՀ եւ Արցախի Զինված ուժերը, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջազգային լեգիտիմությունը եւ Արցախի դատաիրավական համակարգի ճանաչումը։ Այս ամենն ենթադրում էր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան համապարփակ որոշում։
Իդեպ, 7 շրջանների վերադարձ նախատեսված չէր անգամ 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի նոր իշխանություններին փոխանցված եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի կողմից 2020 թվականի ապրիլին բացահայտված փուլային տարբերակի առաջարկում։
Հողատուն նշում է, թե իբր դեռևս 2007թ․-ից մադրիդյան սկզբունքների համաձայն Շուշիում 90% ադրբեջանական բնակչություն պետք է լիներ, այնինչ կրկին խեղաթյուրում է իրականությունը։ 2007-ից այս կողմ այդ սկզբունքները լրամշակվել էին, քանիցս հրապարակվել եւ մեր թողած բանակցային ժառանգության մեջ ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ այլեւս նախատեսված չէր։
Հիշեցնեմ նաեւ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ինչպես նաև իր իսկ ԱԳՆ-ը հայտարարել են, որ Շուշիի հարց բանակցային գործընթացում երբեք չի եղել, հետևաբար նա նորից ստում է։ Ավելին, հիմա Շուշիում, նաև Հադրութում և Արցախի մի շարք այլ բնակավայրերում 100% ադրբեջանական բնակչություն է լինելու։
Խոսելով Ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցային գործընթացի մասին՝ հայտնում է, թե իբր Ադրբեջանը օրակարգ էր ձևավորել և Մինսկի Խումբը փաստացի այդ օրակարգը դիտում էր որպես առաջնահերթություն։
Կատարյալ սուտ․ Ապրիլյան պատերազմից հետո առաջ եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց մասին նա չի հիշատակում։ Հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ այդ պայմանավորվածությունները թույլ էին տալիս կայունացնել հակամարտության միջավայրը, նոր պատերազմի կանխարգելման ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, իսկ դրանց կյանքի կոչվելը ձգձգելու դեպքում համանախագահների մոտ Ադրբեջանին դնում էին դեստրուկտիվ դերակատարության մեջ եւ երկարաձգում էին անցումը այսպես կոչված «բովանդակային բանակցություններին»։
Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ իրեն փակ դռների հետում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Որպեսզի համոզվել որ թեզը, թե իբր Ադրբեջանն էր թելադրում բանակցային օրակարգը, հերթական կատարյալ, անբարոյական սուտն է․ բավական է կարդալ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթումը ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունները, որտեղ ընդհուպ մինչև 2018թ․-ի փետրվար կարմիր գծով անցնում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություների կատարման կարևորությունը։
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի, ինչի մասին Ալիևը բացահայտումներ արեց պատերազմի սկսվելուց առաջ։ Ըստ այդմ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Դուշանբեում համաձայնություն է ձեռք բերվել չկրակել, որի դիմաց աթոռից կառչած հողատուն համաձայնել է օրակարգից հանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
Արդյունքում սկսելով սեփական կետից, քանդելով հայկական բանակցային դիրքերը եւ չունենալով գիտելիք, փորձ եւ ուղեղ, նա փակիւղի մտցրեց բանակցային գործընթացը։
Հայտարարում է, թե հարկավոր է չսրել իրավիճակը, քանի որ ամենակարևորը գերիների, զոհվածների մարմինների հարցերն են․ «թուրքը տեսնում՝ ուրախանում է» և փոխանակման գործընթացը ձգձգում է՝ Հայաստանում լարվածությունը առաջացնելու նպատակով։ Սա նույնպես ծիծաղելի փաստարկ է, քանի որ Ադրբեջանի համար իրենից ավելի մեծ նվեր գոյություն չունի․ բավական է թերթել ադրբեջանական կայքերը, հեռուստահաղորդումները, ու կտեսնեք, որ նրան պարզապես լվում են այնտեղ ամեն հնարավոր ձևով, հետևաբար դժվար թե Ադրբեջանը շահագրգիռ լինի վերջինիս հեռացման հարցում։ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը ձեռք է առնում նրան, ցավոք՝ նաև հայ ժողովրդին։
Ավելորդ է նշել, որ այս ընթացքում դեպի Նախիջևան առանձին կոմունիկացիայի հարց երբեք չի քննարկվել։
Հ.Գ. Հերթական բարոյազուրկ շարադրությունը գրելու փոխարեն հրաժարականիդ երկտողը գրիր, #հողատու։

Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода