Օլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվի
Սպորտ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է կազմակերպչական ծախսերի համար լրացուցիչ 1,9 մլրդ հատկացնել, գրել է Yomiuri թերթը:
Հոկտեմբերի սկզբին կազմկոմիտեն հայտնել էր, որ պլանավորում է 284 մլն դոլար խնայել խաղերի ընթացքում: Դա հիմնականում կարվի խաղերի ժամանակ պաշտոնական դեմքերի ու ՄՕԿ-ի պատվիրակության 10-15 տոկոսով կրճատման արդյունքում: Գումար կխնայվի նաեւ օլիմպիական կառույցների լուսավորման ավելի խնայողական համակարգի կիրառման շնորհիվ:
Օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է կայանային 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի պատճառով խաղերը տեղափոխվել են 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: