Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին


Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ

Միջազգային
Ինչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմ։
1. Հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ զավթել իշխանությունը
2. Ի սկզբանե նսեմացնել Արցախյան ազատամարտի կարևորությունը՝ այն ստորադասելով "հեղափոխությանը"(օրինակ Սասուն Միքայելյան)
3. Հայտարարել, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցություններ չեն լինի, սակայն միանգամից սկսել ուղիղ բանակցել Ալիևի հետ (Դուշամբե, հայտնի բանագնացը...)
4. Հրապարակում հայտարարել, թե Արցախի հարցը լուծելու է այնտեղ հավաքված բազմությունը, ինչը միջազգային բանակցային պրակտիկայում չլսված հիմարություն էր
5. Բանակցային գործընթացից դուրս մղել բոլոր նախկին հայանպաստ ձեռքբերումները՝ օրինակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
6. Հայտարարել, որ բանակցությունները սկսում ես սեփական կետից՝ անտեսելով նախորդ տասնամյակների գործադրված ջանքերը(այդ թվում միջնորդների) և ունեցած առաջընթացը
7. Դուշանբեում ինչ որ ստվերային համաձայնության գալ հակառակորդի հետ, դա ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում, կրակոցների դադար՝ ընթացքում հակառակորդին թույլ տալով ամրացնել իր դիրքերը, միաժամանակ բթացնելով սեփական հանրության զգոնությունը
8. Միակողմանիորեն սեփական հանրությանը "նախապատրաստել խաղաղության"("փամփուշտներից զարդեր", "հանուն ոչնչի զոհեր" և այլն)՝ անտեսելով հակառակորդ երկրում ռազմատենչ հռետորաբանության խորացումը։ Նսեմացնել ազգային, քրիստոնեական արժեքները, ռազմա֊հայրենասիրական գաղափարախոությունը։ Քաղաքական դաշտը ողողել կեղծ օրակարգերով՝ կոծկելով մոտալուտ պատերազմի և ազգային աղետի վտանգը
9. Ամեն գնով վարկաբեկել սկզբում ԶՈՒ գեներալիտետի ինստիտուտը, այնուհետև ողջ բանակը, ելակով և շոուներով (ՍՈՒ 30֊ի սելֆիներ) թմրացնել ԶՈՒ զգոնությունը և ուշադրությունը շեղել իրական կարիքներից(այդ թվում որոշակի աշխատավարձի բարձրացման միջոցով)
10. Ստեղծել Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով, կասկածի տակ դնել ապրիլյանի հաղթանակը և կրկին վարկաբեկել ԶՈւ֊ը
11. Պառակտել հասարակությունը (սևեր, սպիտակներ և այլն), թուլացնել պետական ինստիտուտներն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը (2019թ֊ին հայտարարեց, թե իբր պետական համակարգ գոյություն չունի ու ինչ որ գաղտնի զեկույց հիշեցրեց, ըստ որի իբր Հայաստանը ձախողված պետություն է)
12. Չնայած նրան, որ պնդում էս բանակցություններին Արցախի մասնակցության մասին՝ հայտարարել "Արցախը Հայաստան է և վերջ", դրանով թուլացնել բանակցային դիրքերդ, ներկայանալ որպես ապակառուցողական կողմ և մեկուսացնել քեզ ինչպես համանախագահների, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Բացի այդ, դրանով լեգիտիմացնել հակառակորդի կողմից հնարավոր պատերազմի իրավունքը
13. Փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի՝ ՌԴ֊ի հետ՝ պետական համակարգը լցնելով հակառուսական տարրերով, խնդիրներ ստեղծել հարևանների հետ հարաբերություններում (Վրաստանի հետ հայտնի կորոնասկանդալը, Իրանի հետ կապված՝ Իսրայելում դեսպանատան բացումը, Սուլեյմանիի սպանության ժամանակ ցուցաբերած տարօրինակ վարքագիծը), այդպես էլ չկարողանալ սելֆիներից զատ նորմալ հարաբերություններ ստեղծել մյուս ուժային կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, ՉԺՀ
14. Ներքաշվել աշխարհաքաղաքական խաղերի մեջ (Բոլթոն, անդամակցությունը կրոնական ազատության միջազգային դաշինքին և այլն )
15. Պարբերաբար հրապարակել գաղտնիության էլեմենտներ պարունակող տվյալներ՝ ԶՈՒ աշխատավարձերի հրապարակմամբ, ռազմավարական պահուստների մասին հրապարակմամբ Համաճարակի սկզբում, վերակենդանացման բաժանմունքների, հիվանդանոցային մահճակալների տվյալների հրապարակում և այլն
16. Մասնակցել Մյունխենի խայտառակ շոուին, ներկայանալ բացարձակ ոչ կոմպետենտ դիրքերից՝ միջազգային հանրության շրջանում ամրապնդելով ադրբեջանական կողմի փաստարկները
17. Մյունխենյան ձախողումից հետո սեփական հայեցողությամբ ներկայացնել ինչ որ կետեր, հայտարարել թե դրանք են բանակցային օրակարգը և հերթական հարվածը հասցնել բանակցային գործընթացին
18. Պարբերաբար հակառակորդ երկրի առաջնորդին անվանել կիրթ, կառուցողական, սակայն քո երկրի նախորդ բանակցողներին ներկայացնել որպես հանցագործներ, ինչը նույնպես ուժեղացնում էր Ալիևի բանակցային դիրքերը
19. Արցախյան ազատամարտի համար կարևոր և սիմվոլիկ օրերին կազմակերպել ազատամարտի առաջնորդների դատավարությունները (Խոջալուի օպերացիայի օրը, Շուշիի գրավման օրը)՝ կրկին հարված հասցնելով ազատամարտի՝ որպես պետականաստեղծ և գաղափարախոսական կարևոր գործոնի հեղինակությանը
20. Ձախողել հակահամաճարակային պայքարը և երկիրը կանգնեցնել սոցիալ֊տնտեսական, առողջապահական կոլապսի առաջ
21.Ընդունել անհասկանալի և տարօրինակ ազգային անվտանգության ռազմավարություն՝ դրանում խուսափելով Արցախի Հանրապետություն բառակապակցության օգտագործումից և սխալ ուղերձներ հղելով հարևան ու դաշնակից երկրներին, հակառակորդներին, աշխարհին։
22. Առհասարակ, հարվածի տակ դնել Արցախի սուբյեկտայինությունը(պարոն մարզպետ, դրոշի բացակայությունը և այլն...)
23. Հուլիսյան սահմանային մարտերը ուռճացնել, համեմատել ապրիլյան պատերազմի հետ, ձևավորել էյֆորիա, այնուհետև, տեղյակ լինելով լայնամասշտաբ պատերազմի մոտալուտ վտանգի մասին(տես ԶՈւ Գլխավոր շտաբի պետի վերջին հայտարարությունը այս թեմայով), իմանալով, որ պատերազմին ներգրավված է լինելու Թուրքիան, և պետությունը ի վիճակի չի լինելու երկար դիմակայել դրան (տես նույն հայտարարությունը), կազմակերպել ուռճացված արարողություն (աննախադեպ քանակի շքանշանների և կոչումների հանձնման արարողությունը)՝ ավելի գրգռելով հակառակորդի ռևանշիստական ծրագրերը
24. Փորձել կրկին թելադրել սեփական բանակցային կետերը (հուլիսի մարտերից հետո կառավարության նիստի ժամանակ հրապարակած կետերը)՝ այս անգամ անդառնալիորեն տապալելով բանակցային գործընթացը
25. Անհասկանալի հաճախականությամբ փոփոխել այնպիսի կարևոր պաշտոնյաների, ինչպիսիք են ԳՇ պետը, ԱԱԾ տնօրենը
26. Պատերազմից առաջ հասունացել ներքաղաքական խորը ճգնաժամ(ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ)
27. Պատերազմի նախօրեին ԱԱԾ տնօրենի շուրթերով տարօրինակ ուղերձ հղել միակ դաշնակցի՝ ՌԴ֊ի ռազմա֊քաղաքական ղեկավարությանը(հայտնի դոսյեն և դրա հիման վրա ԱԱԾ֊ում քրեական գործի հարուցումը)
28. Անտեսելով մոտալուտ պատերազմը՝ դրանից օրեր առաջ հանրապետությանը կերակրել մինչև 2050թ հեքիաթներով և կրկին մեծ շոու կազմակերպել
29. Պատերազմից օրեր առաջ անցնել Ալիևի հետ անձնական բնույթի հրապարակային լեզվակռվի(կրկին իմանալով և հանձին ԶՈւ ԳՇ պետի զգուշացված լինելով ռազմական գործողությունների մեկնարկի բոլոր կործանարար հետևանքների մասին)
30. Ըստ էության անտեսել ՄԱԿ֊ի ԳԱ ամբիոնից միջազգային հանրությանը պատերազմի նախապատրաստելու և պատասխանատվությունը Հայկական կողմի վրա դնելու Ալիևի քայլերը, հանդես գալ խիստ անհամարժեք պատասխաններով ու գործելաոճով
Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի 44 օրերին և ինչպես հասանք կապիտուլյացիայի, դրա մասին բազմաթիվ են վերլուծությունները, այդ մասին դեռ երկար կխոսվի և բազմաթիվ բացահայտումներ կլինեն։ Ես ընդամենը փորձեցի հակիրճ ներկայացնել, թե ըստ իս ինչը հանգեցրեց բանակցային գործընթացի տապալմանը և ի սկզբանե կապիտուլյացիոն պատերազմին (կրկին տես ԳՇ պետի հայտարարությունը)։
«Լույս» հիմնադրամի
անվտանգության և արտաքին հարցերով փորձագետ
ԴԵՐԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода