VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց Վանաձորում
Սպորտ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Վանաձորի «Լոռիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ և հաղթական գոլը 56-րդ րոպեին խփեց հյուրերի պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսը։
13-րդ տուրի հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 14 միավորով երկրորդ տեղում է։ «Լոռին» 8 խաղում վաստակել է 13 միավոր եւ 5-րդն է։