Հայ մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Մինսկում
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Մինսկ, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու։
Բելառուսի թիմի հետ համատեղ մարզումները կտեւեն 14 օր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հակոբ Սերոբյանը նշել է, որ փորձելու են առանձին գործիքների վրա հղկել մարզիկների աշխատանքն ու բարդ տարրերը:
Հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը։
Դեկտեմբերի 15-21-ը Հայաստանի ընտրանին Պենզայում մասնակցելու է Միխայիլ Վորոնինի 27-րդ հուշամրցաշարին: