Ռոհանին հայտարարել է, որ իրանցի գիտնականի սպանությունն անպատասխան չի մնա
Միջազգային
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունն անպատասխան չի մնա:
«Այս հանցագործությունը չի մնա անպատասխան, որը կհաջորդի ճիշտ ժամանակին», - ասել է նախագահը, մեջբերում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
Նախօրեին զինված մարդիկ հարձակվել էին գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի վրա, նրա անվտանգության ծառայության և հարձակվողների բախման ժամանակ Ֆահրիզադեն ծանր վիրավորվել էր և մահացել հիվանդանոցում:
Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սպանված միջուկային ֆիզիկոսը բաժնի հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր:
Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է իրանցի գիտնականի սպանությանն Իսրայելի մասնակցության ապացույցները:
Նախարարը միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, կոչ է արել դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության» արարքը:
Նախարարը միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, կոչ է արել դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության» արարքը: