Ղրիմի երկրապահի ղեկավար Սամվել Մարտոյանին խոչընդոտում են Մոսկվա մեկնել
Ներքաղաքական
Այս պահին օդանավակայանում հայկական սահմանապահները թույլ չեն տալիս Ղրիմի երկրապահի ղեկավար, Ղրիմի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտոյանին (Սամվել) մեկնել Մոսկվա: Նրանք բերում են առնվազն հիմար ու ծիծաղելի պատճառաբանություն, թե Մարտոյանը ժամանակին ունեցել է Հայաստանի քաղաքացիություն եւ քանի որ նրա 55 տարին չի լրացել, ռազմական դրության պայմաններում նրան արգելվում է երկրից մեկնել:
Ամենազավեշտալին այն է, որ պատերազմի օրերին Սամվելը իսկապես եկել է Հայաստան, մեկնել Արցախ, ապա վերադարձել Ռուսաստան եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Ռուսաստանի քաղաքացուն եւ պատգամավորին կարելի է խոչընդոտել մեկնումը: Ակնհայտ է, որ այս անգամ հարցը վերաբերում է՝ Արմեն Մարտոյանին՝ քաղաքական հետապնդման ենթարկելուն, քանի որ նա մի քանի խիստ հարցազրույցներ է տվել՝ քննադատելով Նիկոլի դավաճանական քաղաքականությունը եւ բացահայտելով, թե ինչպես էր Նիկոլը մերժում Ղրիմի կամավորականների միության աջակցության առաջարկը:
Հատկանշական է, որ Սամվելի նկատմամբ հետապնդում է հայտարարված Ուկրաինայում, Թուրքիայում եւ Ադրբեջանում: Այսպիսով Հայաստանի իշխանությունները քաղաքական հետապնդումների ենթարկելով Սամվելին միանում են իրենց եղբայր պետություններին ու բացահայտում իրենց իրական էությունը: Սակայն ինչպես միշտ Նիկոլը չի էլ հասկանում, թե իր հիվանդագին պոռթկումներով ինչպիսի լուրջ հարված է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին: Թեեւ նրա համար ամենակարեւորը իր աթոռն է, թքած թե Արցախից մնացած հողակտորում եւ ընդհանրապես Հայաստանի հետ ինչ տեղի կունենա:
Ա. Հովհաննիսյան