Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան
ՀասարակությունԿա ինֆորմացիա, որ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության,- այս մասին քիչ առաջ հայ արվեստագետների ակցիայի ժամանակ հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը։
«Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ»,- ասել է Հրանտ Թոխատյանը՝ նշելով, որ այդ վախը կա՝ հաշվի առնելով արցախյան առաջին պատերազմը։
Նա կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը, արվեստագետներին նամակներով հեղեղել միջազգային կառույցները, դեսպանատները, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել մեր զինվորներին, մեր հայորդիների դիակները։