Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1248 դեպք
COVID-19
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ը` առողջացած, 2121-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 535 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965 թեստավորում:
Այսպիսով` նոյեմբերի 28-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1248 դեպք, 31 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 3358 թեստավորում։