VBET ՀՊԼ. «Արարատը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից
Սպորտ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Արարատն» ընդունեց «Նոային» և հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։
Առաջին խաղակեսում «Նոային» հաշվի մեջ առաջ մղեց Արտյոմ Սիմոնյանը։
Հանդիպման վերջնամասում «Արարատի» կազմից հաշիվը հավասարեցրեց Ուրոշ Նենադովիչն ու փրկեց իր թիմին պարտությունից։
13-րդ տուրի հանդիպումից հետո «Արարատը» 14 միավորով երկրորդ տեղում է։
«Նոան» 5-րդն է՝ 12 միավորով։