Գերմանիան պատրաստվում է «խաղաղություն հաստատել» Ղարաբաղում
Միջազգային
Գերմանիան մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի իրադրության խաղաղ կարգավորմանը՝ «նպաստելով խաղաղության եւ իրավահավասարության հաստատմանը» տարածաշրջանի բնակիչների միջեւ հարաբերություններում: Նման հայտարարությամբ հանդես է եկել իշխող «Մեծ կոալիցիան» (Անգելա Մերկելի դաշինքը ՔԴՄ/ՔՍՄ եւ ՍԴՀԿ սոցիալ-դեմոկրատները), որը պաշտպանել են Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը:
Փաստաթղթում նաև դատապարտվում է Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականությունը, որը չի նպաստում Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացին դիվանագիտական միջոցներով։ «Դրա փոխարեն Թուրքիան Ռուսաստանի հետ առանձին պայմանավորվածությունների օգնությամբ փորձում է տարածաշրջանում առաջ տանել առանձին կողմերի շահերը»,- նշում են Բունդեսթագի պատգամավորները։
Գերմանացի խորհրդարանականները նաեւ կոչ են արել Մոսկվային եւ Անկարային՝ «չառաջադրել իրենց քաղաքական շահերը՝ օգտագործելով երրորդ երկրները»: