Մահացել է հայտնի դերասան Զավեն Աբրահամյանը
Մշակութային
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն ֆեյսբուքյան էջից հայտնում են․ «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան' ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»։