ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍ
– Քայլ արա°, մերժի°ր գժին:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեից հայտնում են, որ menu.am-ի սեփականատիրոջն են նախարար նշանակել, որ պրեմիաները այսուհետ մենյուով ուտեն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ («MENU.AM-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ուտելիք պատվիրելու համար զանգահարեք Էկոնոմիկայի նախարարին:
ՄԵՐ ՍԵՎ ՍԻՐՏ, ՔՈ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՕԾԱՆԵԼԻՔ (ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԻՐ ՆՆՋԱՐԱՆԻՑ ՕԾԱՆԵԼԻՔ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, մինչեւ օծանելիքս չտաք, հրաժարական չեմ տա:
ՀԱՄԱՐՅԱ ԴԱՍԱԿԱՆ
Խեղճ Մոսի, Դսեղում Անուշը պատիվը գետնով տվեց, Արցախում` Աննան:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Ըստ ԱԱԾ-ի` Նիկոլի դեմ մահափորձը կազմակերպել էին 16 կուսակցությունները, իսկ կատարողը Բաբայան Սամվելը պետք է լիներ, որը «Իգլայով» պետք է խփեր նրան:
ԼԵՆԱՆ ՆԵՂԱՑԵԼԱ (ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ` ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ)
ՀՔԾ-ից հայտնում են, որ Լենա Նազարյանի կատարած հայտարարության վերաբերյալ նախկինների նկատմամբ քրգործ է հարուցվել` Արցախը հանձնելու մասին իմանալու եւ Նիկոլին չհայտնելու հոդվածով: