«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն Աշոտյան Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. Բաբուխանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք «Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ «Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստը


«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՍ ԱՊԱՇՆՈՐՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

Տնտեսություն

Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր: Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ Վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ: Այսօր, սակայն, այլեւս ակնհայտ է, որ տնտեսությունը ծանրագույն վիճակում է: Ի՞նչ սպասել առաջիկայում, փորձել ենք կանխատեսել ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

 

ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

- Իսկապես Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անկում է ապրում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների, անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: Շուրջ 11.4 տոկոս անկում է գրանցել առեւտրաշրջանառության մեջ, ընդ որում` անկում կա թե՛ մանրածախ (15 տոկոս), թե՛ մեծածախ (7.1 տոկոս) առեւտրում: Մանրածախ առեւտրում զգալի չափով նվազում է գրանցվել առավել փոքր առեւտրի օբյեկտներում՝ կրպակներում, որտեղ անկումը կազմում է շուրջ 22.1 տոկոս: Մի կարեւոր հանգամանք եւս, շուրջ 20.8 տոկոս անկում է գրանցել սպառողական ապրանքների շուկաներում: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները գումարներ չունեն, որպեսզի անհրաժեշտ նվազագույն գնումներն անեն: ՀՀ տնտեսությանը ուժգին հարվածներ հասցրեց կորոնավիրուսը, որն էլ պատճառ դարձավ որոշակի տնտեսական գործունեության տեսակներում մի շարք սահմանափակումներ մտցնելու համար՝ հանրային սննդի օբյեկտներ, ծառայություններ, տուրիզմ եւ այլն: Տնտեսական այս վիճակի գլխավոր մեղավորները այս ապաշնորհ իշխանություններն են, որոնք բացի ցուցադրական միջոցառումներից, հստակ գործողություններ չարեցին: Կիրառվեցին երեք տասնյակ սոցիալական եւ տնտեսական աջակցության միջոցառումներ, որոնք, ըստ էության, հասցեական չէին, ֆինանսական հոսքերը անցնում էին բանկերով, մինչդեռ պետք էր ուղիղ աջակցության գործիքներ կիրառվեին: Այս ամենին զուգահեռ պահպանվեց պարտադիր կուտակային համակարգի տխրահռչակ համակարգը՝ տարեկան մոտ 75.0 մլրդ դրամով ծանրանալով պետության վրա: Պահպանվեց համահարթ եկամտային հարկի համակարգը՝ սոցիալական բեւեռացման իր հետեւանքներով հանդերձ: Այս ամենին հաջորդում եւ դեռեւս շարունակվելու է Արցախյան պատերազմի պարտության հետեւանքով առաջացող նոր կացությունը՝ բազմաթիվ տարհանված ընտանիքներ, ունեցվածքից զրկված մարդիկ, դավադրաբար թշնամուն հանձնված մշակելի հողատարածքներ, արտադրական եւ ոչ արտադրական հիմնական ու շրջանառու միջոցներ, որը ստեղծել է մի նոր իրավիճակ: Ինչեւէ, տնտեսական առումով ունենք մի վիճակ, որն այլեւս բարեփոխման հնարավորություն չունի: Պետք է փոխել ամբողջ համակարգը՝ հրաժարվելով նեոլիբերալ քաղաքական կուրսից: Ժամանակն է, որ տնտեսության զարգացման հիմքում դրվի երեք կարեւոր սկզբունք՝ կայուն զարգացման, սոցիալական արդարության եւ ներառականության, առաջանցիկ տնտեսական աճի սկզբունքները: Նշածս երեք կետերը ունեն բացվածքներ, կատարված են հստակ ոլորտներին վերաբերող մատնանշումները: Գործող իշխանությունները ունակ չեն իրականացնելու նման քաղաքականություն: Սա նշանակում է, որ համակարգային փոփոխության հետ մեկտեղ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները:

 

ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ ԵՎ ԱՐԹՆԱՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

- Ակնհայտ է, որ եթե տնտեսական կացությունը չբավարարվի, դրամը շարունակելու է արժեզրկվել, որը հղի է ծանրագույն հետեւանքներով: Ո՞րն է ստեղծված իրավիճակից փրկությունը:

- Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է արթնանալ եւ արթնացնել հայ ժողովրդին: Հայաստանը պետք է ուշքի գա: Արցախյան պատերազմի աղետալի հետեւանքները դեռեւս գնահատման կարիք ունեն: Փաստացի, չկան ամբողջությամբ իր գործառույթներն իրականացնող պետական մարմիններ: Սա նշանակում է, որ քաղաքական փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են: Դրամի արժեզրկումը մի շարք գործողությունների հետեւանք է՝ մարդիկ անցնում են ավելի խնայող ռեժիմի, բանկերից հանում են իրենց ավանդները, զգալի կրճատվել են տրանսֆերները, խախտվել եւ շարունակում է խախտված մնալ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը: Սա նշանակում է, որ անելիք շատ կա, պետք է գործել օպերատիվ կարգով: Նախ` սկզբի համար պետք է հոգալ տարհանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, առջեւում ձմեռ է: Վիճակն էլ ավելի լուրջ է, պետք է շատ արագացնել պատերազմի հետեւանքների հաղթահարման աշխատանքները, հետ վերադարձնել գերեւարված մեր քաղաքացիներին, վերադարձնել զոհվածների մարմինները, ուշքի բերել հասարակությանը, ստեղծել նախադրյալներ՝ վիճակի կայունացման համար, մշակել ծրագրեր, ներգրավել պրոֆեսիոնալ կադրեր, հաշվարկել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ գործել ի շահ պետության ու հայ ժողովրդի: Այդ ամենը, պրակտիկորեն բացառում եմ, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանՆիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետՎարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզՄարտական կորուստները՝ Հայաստանի չորս ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. Yerevan TodayԲայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՂրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ովՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода