ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն Աշոտյան Ադրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերում Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. Լավրով Լավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունի Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում է Գերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ) Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին


ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային

Այսպիսով, որքան էլ նիկոլական թեւն իրեն ճղի, 2014-2015թթ.-ին արցախյան խնդրի լուծման որեւէ տեսանելի տարբերակ օրակարգում չկար, ուր մնաց, թե լինեին պայմանավորվածություններ: Որոշ քննարկումներ, իհարկե, կային, օրինակ՝ Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում, երբ Հայաստան այցելեցին ՌԴ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները:

(սկիզբը` թիվ 126-ում)

 

2018Թ. ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԵՑԻՆ 2014-15.ԹԹ.-ԻՆ

Իհարկե, 2015թ.-ին նաեւ սկսեցին ի հայտ գալ ազդակներ, որ արցախյան կարգավորումն իրոք սկսել է աստիճանաբար հետաքրքրել Մոսկվային հետեւյալ պատճառներով: Նախ, ռուս-ամերիկյան խորացող հակասությունները տարան ռուս-չինական հարաբերությունների բավականին լուրջ մերձեցման, այդ ֆոնին շատ ավելի գործնական տեսք ստացավ «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը, որի համար արցախյան հարթակում երաշխավորված հանդարտ վիճակը էական էր: Հաջորդը՝ նույն գործոնների արդյունքում իրանական ուղղությունը ԱՄՆ-ի համար եւս դարձավ խիստ կարեւոր, իսկ Արցախն Արեւմուտքի կողմից դիտարկվում էր` որպես Իսլամական Հանրապետության դեմ նպաստավոր պլացդարմ: Միաժամանակ, այդ փուլում սկսվել էր ՌԴ-Թուրքիա հարաբերությունների սրացում ¥որը հանգեցրեց 2015թ. վերջերին թուրքերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը¤, եւ Արեւմուտքի համար նորից օրակարգային դարձավ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման հին ծրագրերը: Այս ուղղությամբ խոչընդոտը նույնն էր՝ Արցախը, եւ եթե Մոսկվային հաջողվեր այնտեղ զորքեր տեղակայելու միջոցով հասնել լուծման, դա կլիներ ամենացանկալի տարբերակը: Սակայն ռուսական վերահսկողությամբ կարգավորում այդ պահին իրատեսական չէր, մինչդեռ Արեւմուտքից կային ակտիվ փորձեր ինչպես հայաստանյան «հեղափոխության», այնպես էլ, այդ ֆոնին, արցախյան լուծում պարտադրելու ուղղությամբ: Այսպես, «Իրավունքը» 2015թ. ամռանը (24-25 հունիս) ներկայացրեց ամերիկյան հեղինակավոր տնտեսագետ, քաղաքական մեկնաբան, «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ, նախագահ Ռեյգանի՝ «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկի համարում ունեցող Փոլ Քրեյգ Ռոբերտսի հետեւյալ մտահոգիչ կանխատեսումը, որն ասվածի լավագույն վկայություններից է. «Վիկտորիա Նուլանդի այցի նպատակն է` Հայաստանում հեղաշրջում կազմակերպել: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է` ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց` բողոքի ակցիաների, եւ քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնի համար, քանի որ լավ են վարձատրվում, եւ նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեզ մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ: Նպատակն է՝ խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները... Եթե Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել` ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների եւ երեխաների հարաբերությունների վերաձեւակերպումը...»: Երեւի ավելորդ է հիշեցնել, որ 2015թ.-ի կեսերին մեկնարկած ներհայաստանյան խժդժությունների հիմնական առաջին դեմքերը նույն անձինք էին, ովքեր հետագայում դարձան նիկոլյան իշխանության բաղադրիչները: Ավելին, կարելի է հիշեցնել նիկոլյան իշխանությունների բոլոր քայլերը, ինչից միանշանակ է դառնում, որ մեկը մեկին գործել է Ռոբերիտսի մատնանշած սխեման: Այսինքն, որ 2018թ.-ի «թավշի» հիմքերը իրականում դրվել էին 2014-15 թվականներին: Ահա նման ազդակներն էին, որոնք դեռ 2015թ.-ին ՌԴ-ի համար եւս սկսեցին կարեւորել արցախյան խնդրի կարգավորումը: Քննարկումները, ճիշտ է, «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում էին, սակայն այդ փուլում դեռ «5+2» մեխանիզմի մասին խոսք չկար: Սակայն մեկ է, ամեն ինչ պտտվում էր որոշակի շրջանների դիմաց եթե ոչ հակամարտության վերջնական կարգավորման, ապա առնվազն սառեցման գաղափարի շուրջ: Սակայն միջազգայնորեն ճանաչելով, որ Արցախն ապագայում ունենալու է իր ապագա կարգավիճակն ընտրելու իրավունք, եւ դրա երաշխավորն են դառնում տեղակայվող խաղաղապահ ուժերը: «Դեռ մինչ Վ. Պուտինի հայաստանյան այցը` շրջանառության մեջ մտան լուրեր (այդ մասին էին խոսում նաեւ Հայաստան այցելող ռուսական մինչեւ իսկ հեղինակավոր գործիչները), որ Ռուսաստանը կարող է հակամարտության կարգավորման հարցով կտրուկ ակտիվացնել իր գործունեությունը: Ու մինչեւ իսկ տարբեր սցենարներ էին մատնանշում, որոնք հիմնականում «Մադրիդյան սկզբունքների» այս կամ այն տարատեսակն էին: Այդ թվում, որ կարող է եւ քննարկվել ադրբեջանական երեք-չորս շրջանների վերադարձի հարցը, սակայն Ղարաբաղի դե ֆակտո կարգավիճակը պահելով հանդերձ, դե յուրե կարգավիճակի լուծումը հետաձգելով երկար ժամանակով: Բայց նաեւ հայ-ադրբեջանական շփման գոտում խաղաղարար առաքելության տեղակայման տարբերակով: Մի շարք այլ վարկածներ եւս շրջանառվում էին...»,- գրեց այդ օրերին «Իրավունքը» (27-28 մայիս 2015թ.): Սակայն հենց այդ փուլում մեր տեղական սորոսածինների ներհայաստանյան խառնակչություններն էին, որ Ալիեւին ներշնչեցին հույսեր՝ կարելի է ռուսների առաջարկած տարբերակից խուսափել: Արդյունքում, Ալիեւը նախընտրեց համագործակցության նոր դաշտ մտնել՝ ուլտրալիբերալ ամերիկյան, որտեղից էլ, չմոռանանք, կառավարվում էին նաեւ մեր սորոսածինները: Եվ վստահ ենք, որ կգա ժամանակը եւ կբացահայտվի, որ այդ փուլում եւս մեր որոշ ներկայիս իշխանավորներ ուղղակիորեն դավաճանել են սեփական երկիրը՝ ուլտրալիբերալ տերերի պատվերով ձախողելով մեզ համար շատ ավելի նպաստավոր լուծումներ, քան «5+2»-ն էր:

 

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Ինչեւէ, 2016թ. մարտի վերջերին Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթաժողովի շեմին սկսեցին համառ լուրեր տարածվել, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման կարող է հանդես գալ արցախյան կարգավորման սեփական նախաձեռնությամբ: Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում մինչեւ իսկ առաջ քաշեց նման միտք. «Մեզ համար առաջին նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է»: Արդյունքում՝ մի շարք վերլուծաբաններ սկսեցին խոսել, թե Օբաման փորձելու է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի գնալ: «Իրավունքն» այդ օրերին (29 մարտ) գրեց.

«Օբաման, եթե մինչեւ տարեվերջ չկարողանա Ղարաբաղի հարցում բեկում մտցնել, դրանով հասնել իր վերահսկողության տակ գտնվող Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եթե ոչ առանցքի, ապա գոնե դեպի Արեւմուտք նայող հակառուսական բարիկադի ստեղծմանը, ապա՝ մնաս բարով Հարավային Կովկաս: Դա էլ հուշում է, որ վաշինգտոնյան այս գագաթաժողովում Օբաման անպայման կփորձի քիչ թե շատ տեսանելի ձեռքբերումներ ունենալ: Այլ բան, որ միամտություն կլիներ Ղարաբաղի հետ կապված ինչ-որ տեղաշարժի սպասելը... Մոսկվայում եւս վաշինգտոնյան այդ հնարավոր գործընթացի հետ կապված որեւէ սպասելիք չկա...»: Բանն այն է, որ այդ պահին քննարկվող բոլոր տարբերակները ենթադրում էին խաղաղարարների անվան տակ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական զորքերի տեղակայում Արցախում, որը պետք է ինչ-ինչ կարգավիճակներով ճանաչվեր Ադրբեջանի մաս: Նաեւ հաշվի առնելով, որ սկսած Կազանից, Ալիեւը լսել անգամ չէր ցանկանում որեւէ մեխանիզմի մասին, որը թեկուզեւ հեռավոր ապագայում կենթադրեր Արցախի որեւէ կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս: Իսկ դրան հասնելու ճանապարհ էր համարվում այն անկայունությունը, որը այդ ժամանակահատվածում հրահրվել էր Հայաստանում: Սակայն վաշինգտոնյան այդ այցից առաջ տեղի ունեցավ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո, բնականաբար, Վաշինգտոնում որեւէ արդյունք չեղավ: Փոխարենը, գործեց «պլան Բ»-ն՝ 2016թ.- ապրիլյան հարձակման հրամանը Ալիեւը տվեց Վաշինգտոնից: Այդ փաստը եւս դեռ այն ժամանակ էր լուրջ կերպով հիմնավորում, թե ում «դաբրոյով» է նա գործում: Հաշվի առնելով նաեւ, որ հենց այդ փուլում էլ մեր սորոսականները դիմեցին հերթական դավաճանական քայլին՝ ներքին ցնցումների հետ մեկտեղ, պատերազմի հրահրման մեղադրանքներն ուղղելով դեպի Ռուսաստան: Այն դեպքում, երբ հենց ՌԴ-ին ամենից քիչն էր պետք այդ պատերազմը: Բայց ահա քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ալիեւը կոպիտ սխալ էր թույլ տվել՝ հույսը դնելով Օբամայի աշխարհաքաղաքական մի շարք պարտություններ կրած ուլտրալիբերալ հատվածի վրա. պատերազմի սկսվելուց չորս օր անց նա ստիպված էր վազել Պուտինի մոտ: Այսպիսով, ինչքան էլ հիմա նիկոլականները պնդեն, թե մինչեւ Ապրիլյան պատերազմը կար ինչ-որ պայմանավորվածություն համանախագահ երկրների միջեւ՝ արցախյան խնդրի լուծման հետ կապված, ապա դա սովորական բլեֆ է: Ավելին, աշխարհաքաղաքական այդ իրավիճակում, երբ Իրանի հետ պատերազմը մազից էր կախված, իսկ արցախյան հարթակը կարող էր այդ ուղղությամբ հարմար պլացդարմ լինել, Արցախում եւ հարավկովկասյան տարածաշրջանում ռուս-ամերիկյան հակամարտությունն ամենասուր ձեւով էր արտահայտվում, եւ ամեն մի համատեղ նախաձեռնություն պարզապես բացառվում էր: Իսկ մեր ներկայիս իշխանավորները` այն ժամանակների ընդդիմադիրները, պարզապես կաշվից դուրս էին գալիս՝ ամերիկյան շահերը սպասարկելու համար: Ամենապարզ օրինակը, իհարկե, եղել եւ մնում է Նիկոլի հայտարարությունը, թե՝ քառօրյա պատերազմը ռուսների ծրագիրն էր: Հիշեցնենք, նա դա կրկնեց, երբ արդեն զավթել էր վարչապետի աթոռը:

(Շարունակելի)

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…Ինչ է հայտնի Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավի հետ կապված միջադեպի մասինՑավոք, ես տեսել եմ, թե ինչպես էին Արցախում ոմանք շողոքորթում «արարատներին». ԱբրահամյանՀայաստանում հունվարի 19-22-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույցՅուրաքանչուր աշակերտ կարող է անվճար հիմունքներով հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ«Պատմությունը ցույց տվեց, որ այս ու նմանատիպ թաղումները իմ ու ընկերներիս թաղումները չէին։ Այլ, ավաղ՝ Արցախի եւ Հայաստանի...». Արմեն ԱշոտյանԿարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանելԱդրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններինՁմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոնԻմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода