ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ ՍԽԱԼՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ` ՈՉ
Ներքաղաքական
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ իրենց իշխանության սխալներն ընդունում է, բայց հրաժարականի պահանջը` ոչ: Ըստ նրա, օրինակ, տնտեսության ոլորտում կառավարությունը չի ձախողել, քանի որ տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված էին կորոնավիրուսով, այնուհետեւ` պատերազմական իրավիճակով: Այո, ինչպես ժողովուրդը կասեր. «Արտը խախուտ, մահանան` կարկուտ»:
– Դուք գտնում եք, որ շատ ոլորտներում ձախողումներ են գնացել, մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց այդ սխալներն այնպիսին չեն, որպեսզի Կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ