Շուտափույթ հեռացե՛ք, Ձեր կողմից ժամանակի ձգձգելը վտանգավոր է. Աբովյանը` իշխանությանը
Ներքաղաքական
«Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա։ Սա հաշվի առնելով` այսօր Վարդենիսում տեղի ունեցող իրադարձությունները եւ առհասարակ ստեղծված իրավիճակն իշխանության հեռանալն ունի կենսական նշանակություն ամբողջ երկրի անվտանգության համար։
Երկրում չի գործում ոչ մի բան: Աշխատում են միայն ոստիկանություն, ՀՔԾ եւ ԱԱԾ- ն` այն էլ միայն եւ միայն Փաշինյանի կառավարումը մի քիչ երկարացնելու համար, մարդկանց վրա քրեական գործեր հարուցելու, տուգանքներ դուրս գրելու, բերման ենթարկելու գործում։
Ախր ո՞նց կարելի է նույնիսկ ենթադրել, որ երկիրը պայթեցրած եւ համազգային ողբի եւ խայտառակության բերած իշխանությունը կարող է մնալ եւ կառավարել։
Թուրքն արդեն «արխային» մտնում է մեր տարածք եւ թելադրում է, թե որտեղ եւ ոնց պետք է անցնի սահմանը, թուրքը որքան ուժ ունի բոլոր ուղղություններով նսեմացնում է հայերին, իսկ իշխանությունն իրեն դրել է չգիտեմ ինչի տեղ ու ատամներով կպած իշխանական աթոռներին հրաժարվում է հասկանալ, որ իրենք արդեն կորցրել են բոլոր իրավունքները գեթ մեկ վայրկյան ավել պատասխանատու լինել երկրի եւ ժողովրդի անվտանգության համար։
Սա քաղաքական խնդիր չէ, խնդրում եմ` հստակ ֆիքսել, սա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ հատվածի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ խնդիր է։ Մի՞թե դա արդեն պարզ չէ։ Ուղղակի հեռացեք, ի սեր Աստծո , եթե ձեր մեջ մնացել է գեթ մի կաթիլ ինքնասիրություն եւ սեր դեպի Հայաստան, շուտափույթ հեռացե՛ք։ Ձեր կողմից ժամանակի ձգձգելը վտանգավոր է, ես չեմ ուռճացնում։ Նիկոլ Փաշինյան ...ԳՆԱ», - այս մասին գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ: