VBET ՀՊԼ. «Վանը» հաղթեց «Շիրակին», «Ալաշկերտն» ուժեղ էր «Ուրարտուից»
Սպորտ
Կայացել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի երկու հանդիպումները։
Տուրի առաջին խաղում «Վանը» ընդունեց «Շիրակին» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
«Վանի» կազմից գոլերի հեղինակ դարձան Միհրան Մանասյանը, Ուիլֆրիդ Եզան և Էդգար Մովսեսյանը:
«Շիրակի» միակ գոլը խփեց Արամ Մուրադյանը:
«Ալաշկերտն» էլ հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը։ Երկրորդ կեսում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն։
«Ուրարտուից» հաշվի տարբերությունը կրճատեց ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոն։
13-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն» 8 խաղում վաստակել է 14 միավոր եւ երկրորդ տեղում է։
«Վանն» ունի 10 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Շիրակը» 2 միավորով 9-րդ տեղում է: