Բուհերը պետք է վերադառնան առկա ուսուցման. ԵՊՀ դասախոս
Հասարակություն
Համավարակով պայմանավորված` տեւական ժամանակ է, ինչ ՀՀ-ում բուհերն անցել են հեռավար ուսուցման: Թե որքանով է հեռավար կրթությունն արդյունավետ, ի՞նչ վատ հետեւանքներ կարող է ունենալ այն, այս մասին զրուցեցինք ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի հետ:
– Պարոն Ավետիսյան, տեւական ժամանակ է, ինչ բուհերն աշխատում են հեռավար կերպով: Չնայած նրան, որ երկրում գրեթե բոլոր կառույցներն անցել են իրենց բնականոն աշխատանքին, այնուամենայնիվ, բուհերն աշխատում են հեռավար: Անգամ փոխվեց ԿԳՄՍ նախարաը: Ի՞նչ եք կարծում, իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր կան:
– Իմ խորին համոզմամբ, որեւէ հեռավար ուսուցում չի կարող փոխարինել ուսուցման առկա համակարգին: Այս ընթացքում մեծ կորուստներ են արձանագրվել: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բուհերը վերադառնան առկա ուսուցման: Արդեն կիսամյակի ավարտն է, որին հաջորդելու է քննաշրջանը: Հուսով ենք, որ գոնե գարնանը կանցնենք մեր բնականոն աշխատանքին, քանի որ նորից եմ կրկնում, հեռավար ուսուցման պատճառով առաջացած կորուստների թիվը մեծ է:
Հայկ Գևորգյան