«Հաջորդ պատերազմից մեր զինվորները չպետք է վերադառնան ընկճված» ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ (ՆԿԱՐԻՉ)
Զրույց
Կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրության և արվեստագետի աչքերով մեր հետագա անեիքների շուրջ զրուցեցինք նկարիչ՝ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
-Կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրությունը Ձեր կարծիքով ճի՞շտ որոշում էր:
-Իհարկե, ոչ: Բայց եղել է ան ինչ որ եղել է և կարծում եմ պետք է նայել ապագային և մտածել, թե հետագայում ինչ պետք է անենք, որ նման վիճակի չհասնենք: Անընդհատ նույն խնդրի շուրջ խոսելով ոչինչ չի փոխվի: Եվ այն տղերքը, որ մնացին այնտեղ հետ չեն վերադառնա: Պետք է գործել և ոչ թե խոսել:
-Հետագայում ի՞նչ պետք է անենք, որ նման խայտառակ կապիտուլացիայի չենթարկվենք:
-Ապագան առաջին հերթին տեսնում եմ կրթության մեջ իր բոլոր ատրիբուտներով: 1991թվականին, երբ ստեղծեցինք մեր բանակը դա հենց սովետի կրթության արդյունքն էր: Եվ երկրորդ խնդիրը դեմոգրաֆիայի խնդիրն է: Պետք է աղջիկներն ամուսնանան և յուրաքանչյուրը տաս երեխա ունենա: Սա մեր ապագան է լինելու: Եթե ոչ՝ կկորցնենք մեր պետությունը: Մենք արագ ուզում ենք հաջողության հասնել, բայց դա պետք է դանդաղ արվի, քանի որ պետություն կազմավորելը, պետական մտածողությունը երկար պրոցես է: Սա սերունդների խնդիր է: Միգուցե եթե դուք մեկ ամիս առաջ ինձ հարցնեիք ես կասեի, որ մենք ժամանակ չունենք, բայց այս պարտությունից հետո ժամանակը մեր առջև է:
-Մեր զինվորները մի տեսակ հոգեպես ճնշված են վերադառնում կռվից:
-Նրանք պետք է վերականգնվեն և դա արդեն պետության խնդիրն է: Չէ՞ որ հարատև կռիվ է և դրան միշտ պետք է պատրաստ լինել, որի ընթացքում և՛ պարտություններ կլինեն, և՛ հաղթանակներ: Պետք է այնպես անենք, որ հաջորդ պատերազմից մեր զինվորները այնքան հոգեպես ընկճված չվերադառնան ինչպես որ հիմա են:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում